Ընդամենը 2 հիմնական բաղադրիչից պատրաստվող գեղեցիկ, համեղ ու ախորժելի թխվածք․․․ անտարբեր չի թողնի ոչ մեկին
Այս անուշաբույր թխվածքը դուր կգա բոլորին՝ թե մեծերին, թե փոքրերին։ Խրթխրթան խմոր ու հյութեղ միջուկ․․․ էլ ինչ է պետք առանձնահատուկ թխվածքի համար։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
պատրաստի շերտավոր խմոր՝ 2 գունդ
մեծ խնձոր, ցանկալի է թթվաշ՝ 2-3 հատ
դարչին՝ 1/2 թ․գ․
շաքարավազ՝ 2 ճ․գ․
ալյուր՝ 2 ճ․գ․
մանրացրած ընկույզ՝ կես բաժակ
շաքարավազ՝ 5 ճ․գ․
պաքսիմատ՝ 2 ճ․գ․
1 ձու+1թ․գ․ ջուր
Պատրաստման եղանակ․
Տաքացնել ջեռոցը՝ մինչ 190 ջերմաստիճանի։
Խնձորները մաքրել, հանել կորիզները, կտրատել։ Լցնել մի տարայի մեջ և միացնել դարչինի, 2 ճ․գ․ շաքարավազի, ալյուրի հետ։ Թողնել 20 րոպե, որ խնձորների ավելորդ հյութը դուրս գա։
Առանձին խառնել ընկույզը, 5ճ․գ․ շաքարավազը և պաքսիմատը։
Գրտնակել խմորի մի գունդը, սկզբում ընկույզով միջուկի կեսը լցնել, հետո՝ խնձորով։ Ծալել խմորի երկու եզրերը և ամրացնել։
Նույնն էլ անել խմորի մյուս գնդի հետ։
Ռուլետները տեղափոխել յուղաթղթով ծածկված տապակի մեջ։ Ձուն հարել ջրի հետ միասին, քսել նախապատրաստված ռուլետներին և դանակով կտրվածքներ անել։
Թխել 190 ջերմաստիճանի ներքո՝ 40-45 րոպե, մինչ մուգ ոսկեգույն երանգ ստանալը։
Ցանկալի է մատուցել պաղպաղակի կամ հարած սերուցքի հետ։
Բարի ախորժակ։