7 մթերք, որոնք ՉԻ ԿԱՐԵԼԻ կրկնակի տաքացնել

7 մթերք, որոնք ՉԻ ԿԱՐԵԼԻ կրկնակի տաքացնել

Կան որոշ մթերքներ, որոնք չի կարելի կրկնակի ջերմային մշակման ենթարկել, քանի որ դա կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների:

Սպանախ: Շատ օգտակար է օրգանիզմի համար, շատ համեղ է, սակայն այն չի կարելի կրկնակի տաքացնել:

Հավ: Հավը չի կարելի կրկնակի տաքացնել, քանի որ այդ ընթացքում փոխվում է սպիտակուցների կառուցվածքը, ինչը, իր հերթին, կարող է բացասաբար անդրադառնալ մարսողության վրա:

Սունկ: Սունկը ևս չի կարելի կրկնակի մշակել, ինչի հետևանքով ոչ միայն նվազում է դրա օգտակարությունը, այլև փոխվում է սննդային կազմը:

Ձու

Կարևոր է իմանալ, որ բարձր ջերմաստիճանի կրկնակի ազդեցությունը ոչ միայն փոխում է համը, այլև զգալիորեն ազդում է բաղադրության վրա: Ձվի մի շարք բաղադրիչներ թունավոր են դառնում, կարող են բացասաբար ազդել առողջության վրա, նույնիսկ թունավորում առաջացնել:

Կարտոֆիլ: Կրկնակի տաքացման դեպքում կորցնում է իր համային որակների և օգտակար հատկությունների առավել զգալի մասը:

Բազուկ: Բազուկն այն յուրահատուկ մթերքներից է, որն առաջնային տաքացման դեպքում չի կորցնում իր օգտակար հատկությունները, ինչպես լոլիկը: Սակայն կրկնակի տաքացումը զգալիորեն ազդում է բազուկի կառուցվածքի և բաղադրության վրա, ինչը կարող է առողջական լուրջ խնդիրներ առաջացնել:

Նեխուր
Կրկնակի ջերմային մշակման դեպքում նեխուրի տարրերի մի մասը փոխում է իր կառուցվածքը, դառնում է քաղցկեղածին:

(Visited 19 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: