Աստղագուշակ․ հունիսի 18

Աստղագուշակ․ հունիսի 18

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է շփումների, համախոհներ և օգնականներ փնտրելու համար: Ձեզ կհաջողվի շատերին գրավել ձեր կողմը, նոր համախոհների թվում էլ ազդեցիկ մարդիկ կլինեն: Հնարավորություն կունենաք ամրապնդել հին գործնական կապերը, ինչպես նաև պարզել անցյալի ոչ միանշանակ իրավիճակներն ու վերջ տալ վեճերին:

Օրվա երկրորդ կեսին արժե ուշադրություն հատկացնել ընտանեկան գործերին: Մտերիմները ձեր օգնության կամ խորհրդի կարիքը կզգան: Օգտակար կլինի ընդհանուր ծրագրերը քննարկելը: Դուք կհասկանաք՝ ինչպես վերջ տալ հին տարաձայնություններին ու լուծել բոլորին վշտացնող խնդիրները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հարմար օր է գաղափարներով կիսվելու, համախոհներ փնտրելու համար: Չի բացառվում՝ ձեզ առաջարկեն մասնակցել ինչ-որ հետաքրքիր նախագծերի վրա տարվող աշխատանքին: Այստեղ կարող եք առանց երկար մտածելու համաձայնել. ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Եթե դժվարություններ առաջանան, հին ծանոթները հաճույքով կօգնեն:

Հավանական են հաջող գործարքներ, դրամական մուտքեր: Բարենպաստ օր է տնային գործերի համար: Կարող եք օգտակար իրեր գնել, օրինակ՝ կահույք ու կենցաղային տեխնիկա, ինչպես նաև ազատվել անպիտան իրերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Վճռական գործեք և շատ գործերում հաջողության կհասնեք: Հիմա պետք է ուղիղ դեպի նպատակը գնալ, ոչ մի բանի վրա չշեղվել: Ոչ ոքի թույլ մի տվեք շեղել ձեզ: Աշխատանքի ու բիզնեսի հետ կապված շատ հարցեր հաջողությամբ կլուծվեն մարդկանց հետ լեզու գտնելու, յուրաքանչյուրին մոտեցում ցուցաբերելու ունակության շնորհիվ:

Հնարավոր են հեռվից լավ նորություններ, ինչպես նաև գործնական առաջարկներ, որոնք մերժել չեք ուզենա: Դուք չեք վախենա բարդ առաջադրանքներից, ոգևորությամբ կստանձնեք դրանց լուծումը: Դա անջնջելի տպավորություն կթողնի շրջապատողների վրա, շատերն օգնություն կառաջարկեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հանգստություն պահպանելը երբեմն բարդ կլինի: Օրը բազում անակնկալներ կբերի, երբեմն ստիպված եք լինելու ոտքի վրա փոխել ծրագրերը, իսկ դա կստիպի հուզվել: Բացի այդ, առավոտյան կարող եք տրվել պրովոկացիաներին, ինչի պատճառով շրջապատողների հետ հարաբերությունները կլարվեն: Բայց լուրջ խնդիրներ հազիվ թե ծագեն: Բնատուր խելամտությունը կօգնի Խեցգետիններին խուսափել սխալներից:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակ կլինի ստեղծագործելու համար: Դուք անսովոր գաղափարներ կունենաք: Դրանք կոգեշնչեն և՛ հին ընկերներին, և՛ նոր ծանոթներին: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել կյանքի կոչել մտածածը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Վառ ու հագեցած օր է: Այն բազում հրաշալի գաղափարներ կբերի, նշանի շատ ներկայացուցիչների հնարավորություն կտա գլուխ հանել նրանից, ինչն առաջ չէր ստացվում: Կուրախացնեն ընկերների հետ հանդիպումները: Հավանական են համատեղ հանգստի, ուղևորությունների հետ կապված հետաքրքիր առաջարկներ:

Շատ Առյուծներ կգտնեն սիրելիին ուրախացնելու, հաճելի անակնկալով զարմացնելու եղանակը: Օրը հարմար է նաև պարզապես միասին ժամանակ անցկացնելու, ապագայի մասին զրուցելու համար: Այսօր դուք կարող եք լրիվ անկեղծ լինել ու չվախենալ, որ ձեզ սխալ կհասկանան: Հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հնարավորություն կունենաք ամրապնդել եղած գործնական կապերն ու համախոհներ գտնել: Օրը հարմար է նոր առաջադրանքներին անցնելու համար, որքան էլ բարդ թվան դրանք: Օգտակար կլինի ուսման վրա կենտրոնանալը: Շատ Կույսեր նշանակալի հաջողությունների կհասնեն. դա վերաբերում է նույնիսկ ամենաբարդ գիտություններին:

Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Նրանք ձեզ ամեն հարցում կաջակցեն, հաճախ կես խոսքից կհասկանան, կկռահեն ձեր ցանկությունների մասին ու կփորձեն իրականացնել դրանք: Օրվա երկրորդ կեսը սիրահարներին հաճելի անակնկալներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Արդյունավետ օր է: Դուք արագ գլուխ կհանեք ստանձնած բոլոր գործերից: Հաճույքով կօգնեն հին ու նոր ծանոթները. շատերը ոգևորվածությամբ կմիանան ձեր նախագծերին, կաջակցեն ձեր ամենահամարձակ գաղափարները: Հավանական են պիտանի ծանոթություններ: Դուք դուր կգաք մարդկանց, ու նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար ինքնամփոփ են ու դժվարությամբ են կապի դուրս գալիս, արագ համակրանքով կլցվեն ձեր հանդեպ:

Բոլոր, նույնիսկ առօրյա գործերին դուք ստեղծագործաբար կմոտենաք: Դա թույլ կտա խուսափել միապաղաղությունից ու ձանձրույթից, մինչև երեկո պահպանել լավ տրամադրությունը: Հնարավոր են լավ նորություններ հեռվից: Հնարավոր է՝ դուք հասկանաք, որ ճամփա ընկնելու ժամանակն է և շատ ուրախ կլինեք դրա համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Վառ ու հագեցած օր է: Դուք այնքան ուժ ու էներգիա կունենաք, որ կկարողանաք հաջողության հասնել նախկինում անհույս թվացող գործերում և համարյա անհնարինին հասնել: Հին ծանոթները հրաշալի խորհուրդներ կտան, արժե լսել նրանց: Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին: Երբեմն դա կնյարդայնացնի, բայց լավ է հույզերին չտրվեք. վեճեր հիմա ձեզ պետք չեն:

Շատ Կարիճներ այսօր կուզենան նոր բան ստանձնել: Դա լավ որոշում է: Աստղերը պատրաստ կլինեն աջակցել ձեր նախաձեռնությունները: Հավանական են շահավետ գործարքներ, հաջող գնումներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հրաշալի է հին գործերն ավարտելու համար, այդ թվում՝ այն գործերը, որոնց մեծ ուժեր եք նվիրել: Հիմա դուք պատրանքներ չեք կառուցի, լավ կհասկանաք, թե ինչի կարող եք հասնել, իսկ ինչի մասին միայն երազել կարող եք: Դա կօգնի խուսափել զուր հույզերից ու հիասթափություններից:

Օրվա առաջին կեսին ավելի հեշտ կլինի ինքնուրույն գործելը, իսկ երկրորդը հարմար է համագործակցության, թիմային աշխատանքի համար: Երբեմն հին ծանոթները հետաքրքիր առաջարկներ կանեն: Նման դեպքերում կարելի է առանց երկար մտածելու համաձայնությամբ պատասխանել: Իսկ ահա նրանց հետ, ում մասին քիչ բան է հայտնի, լավ է զգոն լինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Գործերի վրա կենտրոնանալը բարդ կլինի: Հուզական դաշտն անկայուն կլինի, և հաճախ մի դատարկ բանն էլ բավական կլինի, որպեսզի կորցնեք հավասարակշռությունը, հուզվեք ու անհանգստանաք: Երբեմն տարաձայնություններ կառաջանան շրջապատողների հետ, և դա շատ կվշտացնի: Բայց այսօր ծագած բոլոր խնդիրներն այնքան լուրջ չեն լինի, որքան ձեզ կթվան: Արդեն կեսօրին պարզ կդառնա, որ բոլոր դժվարությունները հաղթահարելի են, եթե պահպանեք ինքնատիրապետումը:

Օրվա երկրորդ կեսը հնարավորություն կտա ուղղել ավելի վաղ գործած սխալները: Բացի այդ, կկարողանաք ինչ-որ կարևոր նպատակի հասնել: Վճռական գործեք, և ամեն ինչ կստացվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Գործեր ու հոգսեր սովորականից շատ կլինեն, և ամեն ինչից ժամանակին գլուխ հանելու համար պիտի ջանքեր գործադրեք: Չի բացառվում՝ պետք լինի վերադառնալ այն գործերին, որոնք ավարտված էիք համարում: Բայց ձեզ կհաջողվի պահպանել լավ տրամադրությունն ու ապագային լավատեսությամբ նայել, ինչի համար բոլոր հիմքերը կլինեն:

Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա, օրվա երկրորդ կեսն էլ առաջինից հաջող կլինի: Այն լավ գաղափարներ կբերի, հնարավորություն կտա գտնել մարդկանց, որոնք էլ կօգնեն դրանք իրագործելու հարցում: Երեկոյան անսպասելի հյուրեր կունենաք, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հրաշալի, վառ ու հիշարժան օր է: Հնարավոր են հեռվից լուրեր, գրավիչ առաջարկներ, նորություններ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Չի բացառվում հանդիպումը հին ծանոթի հետ, որին վերջերս շատ էիք կարոտում: Հին կապերը հեշտությամբ կվերականգնեք: Խոսքը ինչպես անձնական, այնպես էլ գործնական կապերի մասին է:

Շատ օգտակար կլինի ձեր մասին այն մարդկանց հիշեցնելը, որոնց հետ նախկինում համագործակցել եք: Արժե նախաձեռնող լինել գործնական ոլորտում: Ոչ բոլոր գաղափարները, որոնք այսօր կքննարկվեն, կհաջողվի արագ կյանքի կոչել, բայց դուք անպայման դրանց ավելի ուշ կվերադառնաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

(Visited 13 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Комментарии: 2
  1. faweagesk

    Finally, a potential role for corticosteroids has been debated in this disorder is generic cialis available

  2. faweagesk

    Natural products such as Tripterygium wilfordii 21 and Ganoderma 22 have immunomodulatory effects by inhibiting the expression of pro inflammatory cytokines, and the production of other cytokines and antibodies buy cialis online united states

Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: