Ի՞նչ են կարծում մասնագետները քաղցկեղն օդակաթիլներով կամ սեռական ճանապարհո՞վ է փոխանցվում.

Ի՞նչ են կարծում մասնագետները քաղցկեղն օդակաթիլներով կամ սեռական ճանապարհո՞վ է փոխանցվում.

Քաղցկեղային հիվանդությունները չեն փոխանցվում օդակաթիլային եղանակով կամ սեռական ճանապարհով: Գիտնականներն այս հիվանդությամբ վարակվելու դեպքեր չեն հայտնաբերել: Այս մասին իր Instagram-ում գրել է վիրաբույժ եւ ուռուցքաբան Իվան Կարասեւը (Ռուսաստան): Քաղցկեղի զարգացումը, ըստ մասնագետի, տեղի է ունենում օրգանիզմի ներքին պրոցեսների պատճառով:

«Քաղցկեղը մարդու օրգանիզմում ձեւավորվում է սպիտակուցային բեկորներից, որոնք ներթափանցում են մարդու գենոմ եւ խաթարում են դրա գործառույթը` բջիջների մուտացիաների հանգեցնելով: Դա նշանակում է, որ, չնայած քաղցկեղը կարելի է «վիրուս» անվանել, սակայն այդ վիրուսը ոչ թե արտաքին է, այլ` էնդոգեն, այսինքն` առաջանում է օրգանիզմում եւ զարգանում է ներքին պատճառների արդյունքում»,- նշել է մասնագետը:

Նա հավելել է, որ 1970-ին ԱՄՆ-ում անցկացված հետազոտության արդյունքում օրգանիզմ քաղցկեղի կուլտուրա ներմուծելուց հետո ուռուցք չի հայտնաբերվել: Նման եզրակացությունների են հանգել շվեդ գիտնականները` արյան փոխներարկման վերաբերյալ երկարաժամկետ տվյալների վերլուծությունից հետո: Ստացողներից որեւէ մեկը քաղցկեղով չի հիվանդացել:

(Visited 11 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: