Թանկարժեք նվերներ, կարևոր թեմաներ ու 3,5-ժամյա հանդիպում. ամենակարևորը՝ Բայդեն-Պուտին հանդիպումից․․․

միջազգային ամենահեղինակավոր ու առաջատար բոլոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում 2 գերհզոր տերությունների՝ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ղեկավարներ Ջո Բայդենի ու Վլադիմիր Պուտինի հանդիպումն էր, որի մասին խոսվում էր ամիսներ շարունակ:

Ինչպես և նախատեսվում էր, հանդիպումը տեղի է ունեցել Ժնևի Վիլլա Լա Գրանժ կալվածքում: Այն ավարտվել է նախատեսվածից ավելի շուտ, քանի որ ինչպես ամերիկյան կողմն է պարզաբանել, ընթացել է առանց հանգստի ընդմիջման, այլ ոչ՝ ինչպես նախատեսվում էր ըստ օրակարգի:

Ընդհանուր առմամբ, գագաթնաժողովը տևել է 3,5 ժամ ու ավարտվել Հայաստանի ժամանակով 19:05-ին: Կողմերը համատեղ ասուլիսով հանդես չեն եկել, այլ ամփոփել են արդյունքները՝ առանձին-առանձին: Ընդ որում, ԱՄՆ-ի նախագահը մամուլի հետ հանդիպել է ոչ թե Լա Գրանժում, այլ ասուլիս է տվել այլ վայրում՝ Վիլլա Պարկ դե Հաուտ-Վիվեսում:

Ըստ ծրագրի ՝ շուրջ մեկ ժամ 40 րոպե տրամադրվելու էր նեղ կազմով հանդիպման համար, բայց իրականում զրույցը տևել է գրեթե 2 ժամ ՝ ավարտվելով ՀՀ ժամանակով 17:19-ին: Ընդմիջում է հայտարարվել ընդլայնված կազմով պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպումից առաջ միայն, որը տևել է 15 րոպե, սակայն այն ընթացիկ հարցերի կարգավորման, ոչ թե հանգստի համար է եղել:

(Visited 18 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: