Ազնվամորու տերևի թուրմը կբուժի նյարդային խանգարումները, և սրտային հիվանդությունները
Արդեն երկար ժամանակ է բուժում եմ նյարդային և սրտային հիվանդություններ` ազնվամորու թուրմով:
Լցնում եմ բանկայի մեկ երրորդ մասը նրբորեն թակված ազնվամորու տերևներով, որի վրա ավելացնում եմ 40%֊ ոց օղի` մինչև բանկայի ծայրը և թողնում , որ թրմի 10 օր: Այնուհետև այն ֆիլտրում եմ և առաջին 10 օրվա ընթացքում օգտագործում եմ 20 կաթիլ` օրական 3 անգամ` ուտելուց 30 րոպե առաջ։ Երկրորդ տասնօրյակը` 30, իսկ երրորդը` 50 կաթիլ: Բուժման կուրսը 3 ամիս։
Նյարդային լարվածությունը հանգստացնում է անտառային ազնվամորու տերևների թուրմը, իսկ նրա արմատներն օգնում են բրոնխային ասթմայի համար:
Այս բույսի ծաղիկներով պատրաստված թուրմով, պատրաստեք տամպոններ` թութքի համար։
Նաև օգնում է կանացի հիվանդությունների բուժման մեջ, իսկ տերևներով և ցողուններով պատրաստված թուրմն օգտագործվում են նյարդաբորբի (նեվրիտ) դեպքում։
Ազնվամորու տերևները կանանց համար. Ազնվամորու հեմոստատիկ հատկությունն իսկապես անգին է։ Եթե խմեք հատապտղի տերևների թուրմը, ապա որոշ ժամանակ անց ներքին արյունահոսությունը կդադարի: Կանայք, ուշադրություն դարձրեք. Ցավոտ դաշտանի դեպքում ազնվամորու թուրմը նույնպես կարող է շատ լավ օգնական լինել:
Ազնվամորու տերևները բորբոքումների ժամանակ. Ազնվամորու տերևներն ունեն հակաբորբոքային հատկություններ: Եթե Ձեր մաշկի վրա կա արդեն երկար ժամանակ չբուժվող վերք, կտրվածք կամ քերծվածք, ապա ազնվամորու տերևները կարող են կատարելապես օգնել Ձեզ, քանի որ դրա հետ շբման արդյունքում մաշկը շատ արագ բուժվում է:
Վերցրեք ազնվամորու տերևը, կտրեք այն մի քանի տեղից և, դրեք վնասված տողում: Թողեք տերևը այդ դիրքում կես ժամ։
Հաճախ է պատահում, որ դեմքի կամ կրծքավանդակի վերին մաշկը բորբոքվում է, և միանգամից մի քանի
պզուկներ են հայտնվում: Գաղտնիք չէ, որ հաճախ մաշկի այդպիսի խնդիրը դեռահասների մոտ է առաջանում, կապված մարմնում տեղի ունեցող հորմոնալ փոփոխությունների հետ: Այս դեպքում մեր խորհուրդները շատ օգտակար կլինեն նման խնդիր ունեցողների համար:
Վերցրեք մի քանի ազնվամորու տերև, կտրեք դրանք մի քանի տեղից և դրեք բորբոքված հատվածի վրա: Ազնվամորու տերևները պահել 20-25 րոպե: Եթե մի քանի անգամ կրկնեք այս ընթացակարգը, ապա արդյունքը մոտ ապագայում կտեսնեք:
Նույն ազդեցությունը, չնայած ոչ այնքան մեծ չափի, ունի նաև ազնվամորու չոր տերևը։
Վերցրեք մի քանի տերև, լցրեք 2 բաժակ եռացիած ջրի մեջ և, ծածկեք կտորով, թրմեցրեք որոշ ժամանակ (Նույնը կարելի է անել նաև թարմ տերևներով): Որից հետո թրմված տերևները պետք է դնեք մաշկի խնդրահարույց տարածքներին, և ծածկեք չոր կտորով։
Ավելի լավ է այս ընթացակարգն իրականացնել գետնին պարկած դիրքում, հակառակ դեպքում ազնվամորու տերևները կարող են պարզապես ընկնել: Բացի այդ, առողջության պահպանման հետ կապված ցանկացած մանիպուլյացիա պետք է իրականացվի հանգիստ վիճակում, առանց վազելու և խառնաշփոթի։
ԱՌՈՂՋ ԵՂԵՔ։