«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար կանենք մեզնից կախված ամեն ինչ»․ Էրդողան

«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար կանենք մեզնից կախված ամեն ինչ»․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Անկարան իրենից կախված ամեն ինչ կանի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար» և Երևանին կոչ է արել համագործակցել «Վեցյակի հարթակի» շրջանակներում։

Այս մասին փոխանցում է ria.ru-ն։

«Ես Երևանին կոչ եմ անում օգտվել «Վեցյակի հարթակի» (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Վրաստան, Հայաստան և Ադրբեջան) շրջանակներում տարածաշրջանում համագործակցության հնարավորություններից։ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար կանենք մեզնից կախված ամեն ինչ»,- Շուշիում հայտարարել է Էրդողանը։

Նշենք, որ Շուշիում տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ թուրք-ադրբեջանական փաստաթղթերի ստորագրման արարողությունը. մասնավորապես ստորագրվել է Շուշիի հռչակագիրը:

(Visited 21 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: