Խնդրանք և պատասխան

Մի բժիշկ շատ է տխրում և իր սենյակում աղոթում է Աստծուն ու ասում.

— Տե՛ր Աստված, օգնիր ինձ. արդեն երեք օր է` գումար չունենալու պատճառով չեմ կարողանում իմ երեխաների խնդրանքը կատարել:

Այդ րոպեին սենյակ է մտնում մի մարդ` նույնպես տխուր, բայց փոքր-ինչ զայրացած:

Բժիշկը հարցնում է.

— Ինչո՞ւ ես զայրացած.

Մարդը պատասխանում է.

— Ես չափից ավելի ծխում ու ալկոհոլ էի օգտագործում: Աստծուն խնդրեցի, որ ինձ ուժ ու կամք տա, գերբնական շնորհ և զորություն տա, որ կարողանամ քիչ ծխել կամ էլ կարողանամ այլևս չծխել: Բայց դրա փոխարեն հիվանդացա ու տկարացա: Թեև այս հիվանդությունը ինձ կոփում ու կամք է տալիս, բայց հիմա ոչ կարողանում եմ ծխել, ոչ էլ կարողանում եմ իմ ցանկացածի չափ խմել: Այժմ եկել եմ, որ ինձ բուժես ու հիվանդությունից ազատես:

Բժիշկը ժպտում է ու ասում.

— Ինչքան անքննելի են Աստծո գործերն ու ծրագրերը:

(Visited 13 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: