Ինչպե՞ս բարելավել քնի որակն ամառային տապին

Ինչպե՞ս բարելավել քնի որակն ամառային տապին

Ո՞ր կանոններն է անհրաժեշտ պահպանել, որպեսզի ամառային տապին քունը դառնա առավելագույնս հարմարավետ: Այդ մասին մի քանի խորհրդով է կիսվել բրիտանացի բժիշկ-ֆիզիոլոգ եւ քնի ոլորտում փորձագետ Ներինա Ռամլահանը:

The Independent պարբերականի հաղորդմամբ՝ մասնագետի խոսքով՝ լավ քնի համար անհրաժեշտ է ապահովել մարմնի եւ գլխի ջերմաստիճանի տարբերություն. մարմինը պետք է լինի տաքության մեջ, գլուխը՝ ոչ:

Եթե գիշերը չափազանց շոգ է, կարելի է սառցարանը դնել անկողնային սպիտակեղենը մի քանի րոպեով քնելուց առաջ՝ նախապես տեղավորելով այն մաքուր փաթեթի մեջ: Եթե բավարար տեղ չկա ամբողջ հավաքածուի համար, կարելի է սառեցնել միայն բարձի երեսը կամ գիշերազգեստը:

Գիշերվա ընթացքում սառնությունն ապահովելու համար մասնագետն առաջարկում է լցնել օծանելիքի դատարկ սրվակը սառը ջրով եւ պարբերավար ցողել այն դեմքին, պարանոցին եւ ծնկան փոսի մեջ:

Նաեւ խորհուրդ է տրվում պահել պատուհաններն ու վարագույրերը փակ ցերեկվա ժամերին, որպեսզի տանը կամ բնակարանում զով լինի: Բոլոր էլեկտրական սարքերը ննջասենյակում ավելի լավ է անջատել, քանի որ դրանք տաքանում են եւ տարածում տաքությունը:

Ռամլահանը նաեւ խորհուրդ է տալիս քնել բնական կտորներից կարված անկողնային սպիտակեղենում, օրվա ընթացքում պարբերաբար ջուր խմել եւ զբաղվել սպորտով առավոտյան, ոչ թե երեկոյան:

«Լավ գիշերային քունը կարեւոր է օրվա ընթացքում ստացված տեղեկատվությունը մշակելու, ինչպես նաեւ օրգանիզմի վերականգնման համար: Որպեսզի քունը լինի որակյալ, ննջասենյակում ջերմաստիճանը պետք է կազմի 16-21 աստիճան՝ ըստ Ցելսիուսի»,-ասել է Ռամլահանը:

(Visited 5 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: