Փաշինյանը՝ սահմանային խնդիրների մասին. Քայլ առ քայլ գնում ենք այդ խնդրի հանգուցալուծմանը.

Գեղարքունիքի մարզում նախընտրական հանդիպման ժամանակ այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ սահմանային խնդիրներին։ Նշենք, որ մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են ՀՀ տարածք՝ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրերի վարչական տարածքներ։

«Գեղարքունիքի մարզում և Սոթք-Խոզնավար հատվածում ստեղծված իրադրության մասին մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք։ Խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով և մեր միջազգային գործընկերների ներգրավմամբ։ Այս օրերին մենք շատ ակտիվ քննարկումների և համագործակցության մեջ ենք Ռուսաստանի Դաշնության հետ։ Նրանք լայնորեն ներգրավված են, և մենք ըստ էության քայլ առ քայլ գնում ենք այդ խնդրի հանգուցալուծմանը»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ միաժամանակ սերտ աշխատանք է տարվում միջազգային այլ գործընկերների հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ «Բայց մեր անվտանգության խնդիրները պետք է լուծենք մեր բանակի հզորացմամբ։ Մենք պետք է անցնենք պրոֆեսիոնալ բանակի»,- հավելեց Փաշինյանը։

(Visited 10 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: