Կան հիվանդություններ, որոնց դեպքերում հակացուցված ծիրան ուտել․ուշադի եղեք․․․

Որոշ մարդկանց համար ցանկալի չէ ծիրան ուտել, իսկ ոմանց խորհուրդ է տրվում սահմանափակել դրա քանակությունը, հավաստիացնում է էնդոկրինոլոգ, սննդաբան Տատյանա Բոչարովան (Ռուսաստան)։

«Չի կարելի ծիրան ուտել սոված փորին, դա կարող է հանգեցնել մարսողական խնդիրների, մանավանդ երբ ախտորոշված են գաստրիտ (անգամ ռեմիսիայի փուլում), խոց, բորբոքված աղիների ախտանշան, պանկրեատիտ։ Եթե վերը նշված հիվանդությունների սրացում ունեք, ավելի լավ է հրաժարվել ծիրան ուտելուց»,- ասել է մասնագետը ՌԻԱ «Նովոստի»-ի հետ զրույցում։

Նրա խոսքով՝ ծիրանի մեջ պարունակվում են կիտրոնաթթու եւ խնձորաթթու, ուստի պտուղը կարող է բորբոքել լորձաթաղանթը եւ առաջ բերել այրոց։

Անգամ բացարձակապես առողջ մարդկանց մոտ, նշել է մասնագետը, ծիրանը կարող է առաջ բերել լուծ եւ աղիների խանգարումներ, իսկ եթե չափից շատ ծիրան ուտեք, արդյունքը կլինի լուծողականի պես։ Մարդու օրգանիզմը կարող է առողջության համար անվնաս մարսել օրական մինչեւ 200-300 գրամ ծիրան։ Բայց անգամ այդ քանակությամբ խորհուրդ չի տրվում ծիրան ուտել այլ հատապտուղների կամ մրգերի հետ։

Չորացրած ծիրանը կամ ծիրանաչիրը նույնպես խորհուրդ չի տրվում ուտել նրանց, ովքեր աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրներ ունեն։ Ծիրրանաչրի մեջ շատ է շաքարը, որը սննդային մանրաթելերի հետ համադրությամբ կարող է առաջ բերել մետեորիզմ»,- նշել է սննդաբանը։

(Visited 10 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: