Հավը հրեական ձևով. Մատներդ հետը կուտես
Բաղադրիչներ
հավ — 600 գր.
սոխ — 300 գր
սոդա — 1/3 թեյի գդալ.
Պատրաստման եղանակը
Կտրատում ենք սոխը և լցնում կաթսայի մեջ կարագի կտորի հետ: Ավելացնում ենք սոդան, որպեսզի սոխը «հալվի», միատարր զանգված դառնա, և հավի միսն ավելի հյութեղ լինի և գեղեցիկ գույն ունենա:
Կաթսայի կափարիչը փակում ենք և սոխը շոգեխաշում 5-7 րոպե: Աղ ու պղպեղ ենք անում հավի մսին դնում սոխային զանգվածի վրա և եփում կափարիչը փակ, մոտ 40-45 րոպե: Ընթացքում շրջում ենք հավի կտորները մյուս կողմի վրա, որ ավելի համաչափ եփվեն: Ըստ ցանկության կարելի է ավելացնել 1 դափնու տերև և մի պտղունց կարմիր պղպեղ:
(Visited 8 times, 1 visits today)