Առավոտյան սրտխառնոցը եւ գլխացավերը կարող են վկայել վտանգավոր հետևյալ հիվանդությունների մասին․

Գլխացավերը, ինչպես նաեւ խոսքի խանգարումներն ու թուլությունը կարող են լինել ուղեղի ուռուցքի ախտանշաններ, հավաստիացնում է Մոսկվայի ուռուցքաբանական գիտահետազոտական ինստիտուտի նեյրովիրաբուժական բաժանմունքի վարիչ Անտոն Զայցեւը (Ռուսաստան)։

Նրա խոսքով՝ գլխացավը՝ որպես ուղեղի ուռուցքի ախտանշան, ավելի հաճախ դրսեւորվում է առավոտյան։ Ցավը կարող է լինել ամեն ինչ պարուրող, ճնշող, սրտխառնոցով, փսխումով եւ գլխապտույտով ուղեկցվող։ Իսկ եթե ցավը չի անցնում ցավազրկողի ընդունումից հետո, դա լրացուցիչ առիթ է՝ հիվանդանոց այցելելու։

Ուռուցք ունեցող պացիենտների մոտ հաճախ առաջանում են խնդիրներ խոսքի եւ խոսքը հասկանալու հետ կապված։ Նրանք նաեւ հաճախ դժգոհում են վերջույթների թուլությունից։

Նեյրովիրաբույժի խոսքով՝ անգամ ուղեղի ոչ մեծ ուռուցքը կարող է երկար ժամանակ «իմաց չտալ» իր մասին։ Ամեն ինչ կախված է դրա դիրքից. ուղեղի թաղանթին մոտ գտնվողները, որտեղ շատ են նյարդային վերջավորությունները, իրենց մասին շուտ են տեղեկացնում, իսկ խորքային զարգացող ուռուցքները հասնում են մեծ չափերի եւ ոչ մի կերպ չեն տեղեկացնում իրենց մասին։

(Visited 12 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: