Ինչո՞ւ ես միայնակ. երեք հիմնական պատճառ

Ինչո՞ւ ես միայնակ. երեք հիմնական պատճառ

Շատ կանայք իրենց երկրորդ կեսին փնտրում են ամբողջ կյանքում եւ իրենց հարց են տալիս. «Ինչո՞ւ եմ ես միայնակ»: Հարցը բնական է, հատկապես եթե տարիներն անտեղի վատնել եք հարաբերություններ կառուցելու անհաջող փորձի համար, բայց արդյունքում կոտրած տաշտակի առջեւ եք հայտնվել:

Նախ հասկացեք, դուք երբեք միայնակ չեք մնա: «Միայնակ լինել» եւ «անհաջողություն հարաբերություններում» հասկացությունների մեջ հսկայական տարբերություն կա: Այստեղ գլխավորը ճիշտ ներկայացնելն է: Եթե դուք այդ հարցը տալիս եք անկեղծորեն եւ անհաջողությունները կարգավորելու անկեղծ ցանկությամբ, ապա պատասխանը բավական շուտ կգտնեք: Ահա երեք պատճառ, որոնց համար էլ հարաբերություններում հաճախ խնդիրներ են ծագում:

1. Դուք որոշակի վախ ունեք երկարատեւ հարաբերությունների նկատմամբ: Հարաբերությունների մեջ մտնելով՝ դուք լքում եք ձեր միայնության հարմարավետ տարածքը, ձեր կյանքն այլ մարդ է մտնում: Իսկ այդ նշանակում է, որ ձեր սերը նույնպես, ձեզանից բացի, նաեւ զուգընկերոջն եք տալու: Որոշումներ պետք է

կայացնեք ոչ միայն ձեր, այլ նաեւ նրա փոխարեն: Երկակի հարաբերությունները կարող են խանգարել, որպեսզի ձեզ վրա վերցնեք զգացմունքային ռիսկերը, որոնք անհրաժեշտ են, որպեսզի լինեք մի մարդու կողքին, ում կսիրեք եւ նրան էլ թույլ կտաք սիրել ձեզ: Այդ կարող է հետ պահել հարաբերություններին լիարժեք

տրվելուց եւ կարող է վախի տարբեր տեսակներ առաջացնել, որոնք կփչացնեն ձեր հարաբերությունները: Վախը ձեզ կստիպի տարբեր պատճառաբանություններ հորինել, թե ինչու չեք գտել այն միակին եւ, ձեզ հավաքելու ու հարաբերությունների մեջ երջանիկ լինելու փոխարեն, կսկսեք ինքներդ ձեզ մեղադրել:

2. Երջանկություն որոնելու փոխարեն դուք զբաղված եք ճիշտ տղամարդու որոնումներով: Միայն ձեզանից է կախված ձեր երջանկությունը եւ միայն դուք եք որոշումներ կայացնում, որոնք ձեզ կարող են երջանիկ դարձնել: Եթե հակված եք ամեն ինչի մեջ միայն բացասականը տեսնել, վատատես եք եւ բաժակը միշտ

կիսադատարկ եք տեսնում, ոչինչ չեք պատրաստվում փոխել, ապա հարաբերությունների մեջ նույնպես երջանկություն չեք գտնի: Նախ՝ փոխեք ձեր նպատակը: Անթերի տղամարդ փնտրելու փոխարեն՝ փնտրեք նրան, ում հետ երջանիկ կլինեք: Ձեր գլխից հանեք տղամարդու այն իդեալը, որին երկար ժամանակ

պատկերացրել եք: Հասկացեք, ոչ թե արտաքինն է կարեւոր, այլ հենց ներքինը: Իդեալի պատրանքները շատ արագ անհետանում են: Եվ շուտով տեսնում եք իրական մարդուն՝ իր բոլոր թերություններով:

Այստեղ մեծ դեր է խաղում կնոջ եւ տղամարդու վերաբերմունքը միմյանց հանդեպ: Եթե տղամարդը կնոջը որպես ամբողջություն է ընդունում (այդ պատճառով նրանք հաճախ չեն նկատում այնպիսի փոքրիկ փոփոխությունները, ինչպիսին սանրվածքն է, մազերի գույնը, եղունգների ձեւը եւ այլն), ապա կինը

տղամարդուն առանձին հատկանիշներով է տեսնում: Այդ պատճառով, եթե երազներում կինն ուզում է շիկահեր ու կապուտաչյա տղամարդու հանդիպել, ապա սեւահերներն արդեն ոչ մի հնարավորություն չունեն, որքան էլ հրաշալի ներաշխարհ ունենան: Հիշեք. իդեալներ չկան եւ ձեր երջանկությունն աչքերի գույնից չի կախված:

3. Դուք թույլ եք տալիս խախտել ձեր անձնական կյանքի սահմանները: Ցանկացած հարաբերություն որոշակի սահմաններ է պահանջում: Այդ վերաբերում է ձեր վարսահարդարին, բժշկին, նույնիսկ ձեր մայրիկին: «Կանոններ» կան, որոնք ենթադրում է հարաբերությունների բնույթը: Դուք պարտավոր չեք ամբողջ ազատ

ժամանակը զուգընկերոջ հետ անցկացնել: Դուք ձեր գործերն ունեք, որոնք պետք է կարգավորել: Դրա համար է անձնական կյանքը: Դուք կարող եք գնալ ընկերների հետ զբոսնելու, այցելել մտերիմներին կամ մարզասրահ հաճախել: Յուրաքանչյուրը կարող է իր հետաքրքրություններն ու զբաղմունքն ունենալ: Եվ զուգընկերոջը ձեզ

կապելու անհրաժեշտություն չկա: Հարաբերությունների սկզբում պետք է կառուցել այն սահմանները, որոնք անցնել չի կարելի: Եվ հարաբերությունների ընթացում էլ երբեք թույլ մի տվեք խախտել դրանք:

(Visited 6 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: