Թխվածքաբլիթ «Նապոլեոն»՝ շերտավոր թխվածքաբլիթի ամենապարզ բաղադրատոմսը… այն սիրում են բոլորը. անթերի թխվածք
Թխվածքաբլիթն ուղղակի անթերի է ստացվում. խրթխրթան, շերտավոր, չափավոր քաղցր, պատրաստվում է ամենապարզ բաղադրիչներից: Կարևորը՝ նախապես ջեռոցը լավ տաքացնելն է ու թխվածքաբլիթը շատ չչորացնելը:
ալյուր՝ 220 գ
կարագ՝ սառած վիճակում՝ 170 գ
սառցե ջուր՝ 70 մլ
քացախ 9 %՝ 0.5 ճ.գ.
շաքարավազ՝ 75գ
Պատրաստման եղանակ.
Մաղել ալյուրը և խառնել խորոնարդիկների կտրատած կամ քերած սառը կարագի հետ: Խառնել այնքան, որ զանգվածը վերածվի փշուրի: Ավելացնել քացախն ու ջուրը և շարունակել հունցել: Խմորը պիտի ստացվի փափուկ, բայց ոչ կպչուն, այնպես որ ուշադիր եղեք օգտագործվող ջրի քանակին, որպեսզի շատ չլցնեք:
Խմորը փաթաթել տոպրակով և 40 րոպեով ուղարկել սառնարանը: Ալյուրոտ սեղանի վրա գրտնակել խմորը՝ ստանալով 5մմ հաստությամբ շերտ: Շաքարավազ լցնել և խմորը ծալել մեջտեողից, գրտնակել, ծալել ու նորից գրտնակել:
Ալյուր շաղ տալ ու նորից գրտնակելով՝ 5մմ հաստությամբ շերտ ստանալ, էլի գրտնակել ու ծալել: Կրկնել ողջ պրոցեդուրան ևս մի անգամ: Վերջում 8մմ հաստությամբ գրտնակել, գեղեցիկ կտրատել ու դասավորել յուղաթղթով ծածկված տապակի մեջ:
Թխել 200 ջերմաստիճանի ներքո՝ 15 – 20 րոպե: Երբ թխվածքաբլիթները սառեն, շաքարի փոշի ցանել: