Արտազատական համակարգի օրգանների հիվանդությունները և դրանց կանխումը. Օգտակար խորհուրդներ

Երիկամներն օրգանիզմի կենսական կարևոր օրգաններից են։ Միզագոյացումից բացի մասնակցում են օրգանիզմի ներքին միջավայրի հաստատունության պահպանմանը, սինթեզում են կենսաբանորեն ակտիվ նյութեր, որոնք խթանում են արյունաստեղծումը, բարձրացնում արյան ճնշումը և օրգանիզմի դիմադրողականությունը։

Երիկամների ֆունկցիաների խախտման կամ դադարի դեպքում նյութափոխանակության միջանկյալ և վերջնական արգասիքները կուտակվում են արյան մեջ, թունավորում օրգանիզմը, որը հաճախ հանգեցնում է մահվան։

Երիկամները չափազանց զգայուն են վարակիչ հիվանդությունների հարուցիչների, սնդիկի, կապարի, բենզոլի, կենդանիների թույների նկատմամբ։ Դրանք հեռանում են երիկամներով և թունավորում նրա բջիջները, խախտում նրանց ֆունկցիան։ Երիկամների ֆունկցիաների խանգարում կարող են առաջացնել նաև չչափավորված և առանց բժշկի նշանակման ընդունած դեղանյութերը։
Հանքային փոխանակության խանգարումներից, դեղանյութերի կուտակումներից երիկամներում և միզային ուղիներում կարող են առաջանալ «քարեր», որոնք միզագոյացման և միզարձակման խանգարումների պատճառ են դառնում։

Երիկամային քարերի հեռացման ժամանակակից մեթոդների մասին պատկերացում ստանալու համար դիտի՛ր այս տեսանյութը:
Առավել վնասակար ազդեցություն է թողնում ալկոհոլը։ Այն քայքայում է երիկամի էպիթելային բջիջները և հանգեցնում նրա ֆունկցիաների խանգարման։

Երիկամների էպիթելի վրա վնասակար ազդեցություն ունեն նաև կծու կերակուրները, որոնք առաջացնում են երիկամների հիվանդություններ։ Երիկամների և միզային համակարգի մյուս օրգանների հիվանդությունները կանխելու նպատակով անհրաժեշտ է պահպանել ընդհանուր և անձնական հիգիենայի կանոնները։

(Visited 99 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Комментарии: 2
  1. ybelyKHb

    For participants in the standard treatment group, medications were adjusted to target a systolic blood pressure of 135 to 139 mm Hg, and the dose was reduced if systolic blood pressure was less than 130 mm Hg on a single visit or less than 135 mm Hg on two consecutive visits taking viagra after covid vaccine

  2. ZtjVFgI

    Additional studies that incorporate both genetic variants and use of inhibitors are required, said Dr cialis prescription online PubMed 12085156

Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: