Աստղագուշակ․ հունիսի 3
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Հաճելի զուգադիպությունների և լավ նորությունների օր է: Եթե դուք վերջին ժամանակներս հաճախ էիք ուզում ինչ-որ բան փոխել ձեր կյանքում, ապա հիմա դա անելու հնարավորությունը կունենաք: Որոշ Խոյեր որոշակիություն կմտցնեն ծրագրերի մեջ, կհասկանան՝ ինչպես կարիերա անել:
Հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում կամ մոտ հարազատներից մեկի հետ կապված լավ նորություններ: Չեն բացառվում չծրագրված ծախսերը: Դրանք կարող են կապված լինել նվերների, զվարճանքների և ուղևորությունների հետ: Դուք գումարը զուր չեք ծախսի, բայց չեք էլ խնայի այնտեղ, որտեղ իմաստ չունի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Այն, ինչով այսօր կզբաղվեք, օգուտ կտա ոչ միայն ձեզ, այլև շրջապատողներին. նրանք շնորհակալ կլինեն: Կարող եք լրիվ նոր բան ստանձնել: Դուք կկարողանաք արագ սովորել, ընդ որում՝ ոչ միայն սեփական, այլև ուրիշների սխալների վրա: Կուրախացնեն հին ու նոր ծանոթների հետ շփումները. հաճելի կլինի տեսնել, որ շուրջը խելացի մարդիկ շատ կան, որոնք ունակ են ձեզ կես խոսքից հասկանալ:
Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում: Որոշ Ցուլեր այդ հատվածում որոշումներ կընդունեն, որոնց շնորհիվ եկամուտները նշանակալիորեն կաճեն: Նույնիսկ նշանի այն ներկայացուցիչները, որոնք հեռու են կոմերցիայից, նախանձելի գործարար հատկանիշներ կդրսևորեն:https://moevideo.biz/native?id=mv-content-roll-1407&slot=content&api=2.0&ref=hushak.com
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրվա առաջին կեսին աշխատեք չհուզվել: Առավոտյան հուզական դաշտը բավական լարված կլինի, բայց չարժե հրաժարվել ծրագրված գործերից վատ տրամադրության պատճառով: Դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա: Արդեն կեսօրից հետո կհասկանաք, որ պատրաստ եք հերոսությունների, օգնել ցանկացողներ էլ անպայման կգտնվեն:
Շատ գործերից գլուխ հանելն ավելի հեշտ կլինի, քան սպասում էիք: Դա կոգեշնչի, դուք կձգտեք նոր նպատակների: Երեկոյան հավանական են հաճելի հանդիպումներ: Կուրախացնեն և՛ ընկերների հետ շփումները, և՛ ընտանեկան ընթրիքը, և՛ սիրային ժամադրությունները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Բարենպաստ օր է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց կարծիքը ձեզ համար կարևոր է: Լավ տպավորություն թողնելը դժվար չի լինի: Սակայն եթե խոսքը գործնական հանդիպման մասին լինի, նրան ինչպես հարկն է պատրաստվեք, որպեսզի անհարմար վիճակում չհայտնվեք, երբ զրուցակիցն սկսի ըստ էության հարցեր տալ:
Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Դուք կիմանաք՝ ինչպես տնօրինել ստացած գումարը: Գնումները հետաձգելու պատճառ չկա. դրանք հաջող կլինեն: Երեկոյան լավ է մտերիմների համար նվերներ ընտրեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Զգույշ եղեք: Օրը հարմար չէ շտապելով կարևոր որոշումներ ընդունելու և այն գործերն արագ ավարտելու համար, որոնց նախկինում մեծ ուժեր եք նվիրել: Աշխատեք ուշադրություն դարձնել մանրուքներին: Այն, ինչ հիմա աննշան է թվում, ավելի ուշ կարող է ազդել ձեր ծրագրերի վրա:
Հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում, հաճելի լուրեր՝ կապված հարազատներից մեկի հետ: Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի նաև սիրային հարաբերություններում: Սիրելիի հետ շփումները կուրախացնեն ու կոգեշնչեն: Անսովոր ռոմանտիկ ժամադրությունը երկուսիդ էլ դրական հույզեր կպարգևի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրվա սկիզբը բարենպաստ է շփումների, ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների համար: Դուք կկարողանաք հանգիստ զրուցել այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում հաճախ էիք վիճում, պարզել թյուրիմացությունները, վերջ տալ անհասկացողությանն ու փոխադարձ դժգոհություններին: Որոշ Կույսերի կհաջողվի նույնիսկ դուր գալ նրանց, ովքեր առաջ չէին համակրում իրենց:
Ավելի ուշ կգա հին ծրագրերին վերադառնալու, վաղուց սկսածն ավարտելու ժամանակը: Այստեղ փոքրիկ դժվարություններ կծագեն, որոնցից գլուխ կհանեք: Օրը հարմար է գնումների ու գործարքների համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրվա սկիզբը թեթև, հետաքրքիր ու ոգեշնչող կլինի: Այդ հատվածում կարող եք հաջողությունների հասնել, եթե արագ գործեք ու հույս դնեք միայն սեփական ուժերի վրա: Նույնիսկ հին գործընկերների հետ միշտ չի հաջողվի արագ պայմանավորվել, երբեմն տարաձայնություններ կծագեն դատարկ բաների պատճառով, որոնք ընդհանրապես նշանակություն չեն ունենա:
Օրվա երկրորդ կեսը հնարավորություն կտա գլուխ հանել մեծ ժամանակ խլած գործերից և անհրաժեշտ արդյունքը ստանալ: Դուք շատերին կօգնեք, կաշխատեք աջակցել նրանց, ովքեր հուսահատվել են, դժվարությունների են բախվել: Դա դուր կգա շրջապատողներին, շատերը կուրախանան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալու հնարավորության համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Հարմար օր է գործերի և ապագա ծրագրերի մասին զրուցելու համար: Դուք պիտանի խորհուրդներ ու տեղեկատվություն կստանաք, որը շուտով պետք կգա: Շատ Կարիճների կօգնի ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելու, իրենցից տարբերվող մարդկանց մոտեցում գտնելու ունակությունը: Հավանական է մասնագիտական կամ ընկերական հարաբերությունների սկիզբ, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում:
Երեկոն հանգիստ ու հաճելի կանցի, իսկ դա հենց այն է, ինչ հիմա պետք է: Կասկածներն ու տագնապները կմնան անցյալում, դրանց փոխարինելու կգան վստահությունն ու լավատեսությունը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Բարենպաստ օր է շփումների, ծանոթությունների ու հանդիպումների համար: Դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք ամենատարբեր մարդկանց, շատերին դուր կգաք: Նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար շատ պահանջկոտ են, պատրաստ կլինեն աչք փակել ձեր փոքրիկ թուլությունների վրա:
Կարող են հաջողությամբ լուծվել այն աշխատանքային հարցերը, որոնց մասին վերջերս շատ էիք մտածում: Որոշ Աղեղնավորներ կգտնեն իրենց հին մրցակիցներին զինաթափելու ձևը: Մյուսները կմտածեն՝ ինչպես իրենց կողմը գրավեն ազդեցիկ անձանց: Չի բացառվում՝ գործնական հարաբերությունները անձնականի վերածվեն, ընկերական կամ սիրային բնույթ ստանան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Բարենպաստ օր է լուրջ ախատանքի, կարևոր հարցերը քննարկելու համար: Շատ Այծեղջյուրներ հոգ կտանեն շրջապատողների բարեկեցության մասին, կզբաղվեն ոչ միայն իրենց, այլև ուրիշների գործերով: Հնարավորություն կունենաք ուղղել հին սխալները, իսկ հետո նաև ձեզ համար թանկ մարդկանց կյանքում ինչ-որ բան դեպի լավը փոխել:
Հարմար օր է տան համար օգտակար իրեր գնելու համար: Հիմա դուք նվերները շատ լավ կընտրեք, ընդ որում՝ ոչ միայն մտերիմների, այլև քիչ ծանոթ անձանց համար: Բաց մի թողեք ձեզ համար թանկ մարդկանց ուրախացնելու հնարավորությունը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Հարմար օր է նախաձեռնող լինելու, գաղափարներով կիսվելու համար: Շատ Ջրհոսներ այսօր համախոհներ կգտնեն, կծանոթանան մարդկանց հետ, որոնք հետո նրանց դեռ շատ կաջակցեն: Կարող եք նոր գործեր ստանձնել. դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք, կհասկանաք՝ ինչպես է պետք գործել:
Լավ է չշտապեք ֆինանսական հարցերը լուծելիս: Այսօր դուք հակված կլինեք թեթևամտության, մեծ գումար կծախսեք դատարկ բաների վրա: Ծրագրված գնումները հաջող կլինեն, իսկ ահա սպոնտան գնումների մասին նույնն ասել չենք կարող:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Վատ օր չէ: Այն հնարավորություն կտա հաջողությամբ ավարտել այն գործերը, որոնց մեծ ուժեր եք նվիրել, լուծել կարևոր հարցերը: Որոշ Ձկներ հեռվից լավ նորություններ կստանան, նշանի մյուս ներկայացուցիչներին էլ հետաքրքիր առաջարկներ են սպասվում: Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք համառ կլինեք և չեք հրաժարվի ձեր ծրագրերից, նույնիսկ եթե դրանք միանգամից իրագործել չստացվի:
Դուք ինքներդ կարող եք ընտրել՝ ինքնուրույն գործել, թե թիմում աշխատել. երկու տարբերակն էլ լավն են: Միակ բանը, որի մասին կարևոր է հիշել՝ օրը հարմար չէ գործնական և անձնական հարաբերությունները խառնելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: