Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի հետախուզության հանգուցային դեմքերի ոչնչացման մասին.

Իսրայելի բանակը հայտարարել է, որ ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի հետախուզության հանգուցային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մեր կործանիչները… չեզոքացրել են ՀԱՄԱՍ-ի հետախուզության հանգուցային դեմքերին՝ Հասան Քաոջիին, ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալ Վալի Իսուին, հակահետախուզության բաժնի ղեկավարին»,-հաղորդել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը:

Իսրայելի բանակը վերջին օրերին հարվածներ Է հասցրել Գազայի հատվածի մի շարք թիրախների, հարվածները շարունակվում են: «Վերջին մի քանի ժամվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը խոցել է Գազայի հատվածում ահաբեկիչների եւ զինյալների մի շարք կարեւոր թիրախներ: «Հարվածները ներկայում շարունակվում են»,-ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ալ-Քասամի բրիգադը»՝ ՀԱՄԱՍ-ի մարտական թեւը, 100 հրթիռ է արձակել Իսրայելի հարավային Բեեր-Շեւա քաղաքի ուղղությամբ՝ ի պատասխան Գազայի հատվածի տներին Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածների վերսկսման: Պաղեստինյան խմբավորումները Իսրայելին հոծախումբ գնդակոծության են ենթարկում մայիսի 11-ից:

Իսրայելի բանակը զորակոչել Է հինգ հազար պահեստայինների՝ պաղեստինյան իսլամիստների դեմ գործողության ժամանակ տարբեր ստորաբաժանումների ամրապնդման նպատակով: Մայիսի 11-ի երեկոյից տագնապի շչակները, որոնք նախազգուշացնում են հնարավոր հրթիռակոծման մասին, 15 անգամ աշխատել են Թել Ավիվում եւ մերձակա քաղաքներում: Անցած գիշեր օդային տագնապի շչակները չեն լռում պաղեստինյան միջատարածքին սահմանակից քաղաքներում եւ Աշկելոնում: 13:00-ից պաղեստինյան խմբավորումներն սկսել են գնդակոծել Աշդոդ խոշոր քաղաքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

(Visited 4 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: