Որոշ ամենօրյա սովորություններ կարող են խանգարել նիհարելուն, պնդում է սպորտային սննդաբան, նուտրիցիոլոգ Իրինա Պիսարեւան:Նա «Զվեզդա» հեռուստաալիքի հետ զրույցում նշել է 5 նման սովորություն՝
Նախաճաշը բաց թողնելը
Մասնագետի խոսքով՝ նիհարելու համար պետք է մտածել մետաբոլիզմի արագացման մասին: Դրա համար պետք է բաց չթողնել նախաճաշը:
Գիշերը մրգեր ուտելը
Երկրորդ սովորույթը գիշերը մրգեր ուտելն է: Մասնագետը խորհուրդ է տալիս մրգեր ուտել մինչեւ ժամը 16-ը:
Ուշ քնելը
Երրորդը ուշ քնելն է: Սննդաբանի խոսքով՝ շատ կարեւոր է քնել առնվազն 7-8 ժամ:
Արագ ուտելը
Չորրորդ սովորույթը չծամելով, արագ ուտելն է, որը եւս վնասակար է կազմվածքի համար:
Քիչ շարժվելը
Վերջին սովորւյթը, որը խանգարում է նիհարելուն, քիչ շարժվելն է: Եթե մարդը քիչ է շարժվում, դա նպաստում է ճարպի կուտակմանն ու նյութափոխանակության աշխատանքի դանդաղեցմանը: