Կարո՞ղ են արդյոք վիտամինները պաշտպանել քաղցկեղից եւ սրտի հիվանդություններից

Վիտամինների ընդունումը, ամենայն հավանականությամբ, չի պաշտպանի մարդուն քաղցկեղից եւ սրտանոթային հիվանդություններից: Միացյալ Նահանգների կանխարգելիչ ծառայությունների աշխատանքային խմբի (USPSTF) կողմից անցկացված հետազոտությունը պարզել է, որ ներկայումս քիչ տվյալներ կան՝ պարզելու առանձին կամ զուգավորված եւ պոլիվիտամինային հավելումների մեծ մասի օգուտներն ու վնասները: Սակայն մասնագետները խորհուրդ են տալիս չօգտագործել բետա-կարոտին եւ վիտամին E՝ սրտանոթային հիվանդությունների եւ քաղցկեղի կանխարգելման համար:

Էլիզաբեթ Ա. Օ’Քոնորը եւ նրա գործընկերները՝ Kaiser Permanente հետազոտությունների կենտրոնից (ԱՄՆ), ուսումնասիրել են վիտամինների եւ հանքանյութերի օգուտներն ու վնասները՝ առողջ մեծահասակների սրտանոթային հիվանդությունների եւ քաղցկեղի կանխարգելման համար: Նրանք վերլուծել են 694.084 մասնակիցների 78 հետազոտությունների տվյալները:
Պարզվել է, որ, պլացեբոյի համեմատ, կալցիումով կամ առանց դրա վիտամին D-ն կապված է բոլոր պատճառներից, այդ թվում՝ քաղցկեղից, մահվան ավելի ցածր ռիսկի հետ: Սակայն այլ վիտամիններն այդքան էլ օգտակար չեն եղել:

Բետա-կարոտինը՝ A վիտամինով կամ առանց դրա, կապված է եղել սրտանոթային մահացության եւ թոքերի քաղցկեղի բարձր ռիսկի հետ: Ավելին, ինչպես պարզվել է, վիտամին E-ն դրական ազդեցություն ունի բոլոր պատճառներից մահացության, սրտանոթային հիվանդությունների եւ քաղցկեղի վրա: Մուլտիվիտամինները, վիտամին A-ն, C վիտամինը, կալցիումը եւ սելենը նույնպես ազդեցություն չեն ունեցել ընդհանուր մահացության, սրտանոթային հիվանդությունների կամ քաղցկեղի վրա:

Հիմնվելով այս արդյունքների վրա՝ USPSTF-ն խորհուրդ չի տալիս բետա-կարոտին կամ վիտամին E-ով հավելումներ օգտագործել՝ սրտանոթային հիվանդությունների կամ քաղցկեղի կանխարգելման համար: Ինչ վերաբերում է այլ պոլիվիտամինային հավելումներին, ինչպես նաեւ առանձին կամ զուգավորված սննդային հավելումների, ապա, ըստ մասնագետների, գոյություն ունեցող տվյալները բավարար չեն՝ դրանց օգտագործման օգուտներն ու վնասները գնահատելու համար:

(Visited 9 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: