Ինչպես է ամուսինների տարիքային տարբերությունը ազդում ամուսնական երջանկության վրա․․․

Բոլորը գիտեն որ մի շատ փոքրիկ «բանը» կարող է շատ թանկ լինել մեր սրտի համար։Գիտնականների վերջին հետազոտությունների տվյալները ինչ որ չափով ապացուցում են այս պնդումը։Պարզվել է որ ցածրահասակ կանայք ավել շատ շանսեր ունեն երջանիկ լինելու ամուսնության մեջ՝ բարձրահասակ զուգընկերների հետ։

Զանգվածային հարցմանը 7850 կին է մասնակցել։Ստացված տվյալների հիման վրա գիտնական Կիտաե Զոհնը պարզել է որ կանայք որոնք զգալիորեն ավելի ցածրահասակ են իրենց կյանքի ուղեկցից ամուսնական կյանքում իրենց ավելի երջանիկ են զգում։Պարզվում է կանանց մեծամասնությունը առաջին հերթին ուշադրություն է դարձնում իրենց սրտի թեկնածուներից ավելի բարձրահասակներին։

Ձախից բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևն է(հասակը — 213 սմ) և նրա կինը Գալինան (163սմ)։Աջից բասկետբոլիստ Շաքիլ Օ’Նիլը ( 216 м) և նրա ընկերուհին՝Նիկոլ Ալեքսանդերը (160 սմ)։Գիտնականների մեկ այլ թիմ այլ անկախ հետազոտություն է անցկացրել հարցեր ուղղելով 601 կանանց։Նրանց խնդրել են բացատրել թե ինչու է հասակի գործոնն այդքան նշանակալի եղել։Կանանց մեծ մասի պատասխաններն այսպիսին են եղել

«Կրունկ ընտրելիս սահմանափակումների բացակայությունը. Կարելի է բարձր կրունկների վրա տղամարդուց ցածրահասակ մնալ»
«Հաճելի է վերև ձգվելը՝ սիրելիին գրկելու կամ համբուրելու համար»
«Բարձրահասակ տղամարդու կողքին ես ինձ ավելի կանացի և պաշտպանված եմ զգում»
Բարձրահասակ տղամարդիկ ավելի խելացի են

Բրիտանիայի վարչապետը (1997–2007թվականներին) Թոնի Բլեեր (հասակը՝ 183 սմ) և նրա կինը՝ Չերի Բլեերը (հասակը՝ 162 սմ)
Նրանք ովքեր կարծում են որ հաջող կարիերայի համար խելքը բավական է սխալվում են։Գիտնականները պարզել են,որ մարդու խելքն ու հասակը տարօրինակ կապ ունեն միմյանց հետ։Սովորաբար խելացիները միջինից բոյով են լինում։
Բարձրահասակ տղամարդիկ ավելի հարուստ են

Ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը (183 սմ)և նրա կինը Վիկտորյա Բեքհեմը (163 սմ)Գիտնականները ևս մեկ հետազոտություն են անցկացրել պարզելու համար նյութական բարեկեցության և հասակի միջև կապը։ Պարզվել է, որ որքան բարձրահասակ է տղամարդը, այնքան ավելի հարուստ է։ Օրինակ, 30 տարվա աշխատանքային կարիերայի ընթացքում 180 սմ հասակով տղամարդու եկամուտը 166 դոլարով ավելի շատ կլինի քան նրա՝ 150 սմ հասակով կոլեգայինը։

Սոցիալական բարձր կարգավիճակ Երգչուհի Շակիրան (157սմ) և նրա քաղաքացիական ամուսինը ֆուտբոլիստ Ժերար (194 см) և նրանց երկու որդիները։Սոցիոլոգները պնդում են,որ «փոքրիկները» հազվադեպ են հասարակության մեջ զգալի բարձունքների հասնում։Բարձրահասակ տղամարդիկ ավելի հաճախ են մասնակցում հասարակական գործունեությանը,ինչը բարձրացնում է սոցիումին ադապտացվելու հմտությունները։Նման հմտություններ ունենալով՝ բարձրահասակ տղամարդիկ ավելի հաճախ են բարձր նպատակների հասնում։

Հասակների իդեալական տարբերություն Ձախից բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն (հասակը՝213 սմ) և դերասանուհի Հեյդեն Պանետյերը (հասակը՝163 սմ։ Աջից բասկետբոլիստ Յաո Մինը (229 սմ) և նրա կինը՝բասկետբոլիստուհի Ե Լին (190 սմ)։Լեհ գիտնական Բոգուսլավ Պավլովսկին հայտնաբերել է,որ ամուսնական զույգի մոտ հասակի 30 սմ տարբերությունը ամուսնական երջանկություն է երաշխավորում։

Դերասան Փիթեր Դինքլեյջը (135 см) և նրա կինը Էրիկա Շմիդտը (165 սմ)։ Իհարկե երջանիկ ամուսնությունը որոշակի ջանքեր է պահանջում երկու կողմերից էլ և հասակի «ոսկե» տարբերությունը չի կարող փոխհատուցել վատ սովորությունները կամ անտանելի բնավորությունը։Երջանիկ ամուսնությունը հնարավոր է նույնիսկ հակառակ դեպքում երբ կինն է տղամարդուց բարձրահասակ,բայց դա արդեն այլ պատմություն է։

(Visited 65 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: