Ինչու ցանկալի չէ հաճախ լողացնել երեխաներին․․․

Երեխաներին հաճախ լողացնելը կարող է հանգեցնել ցանի, ինչպես նաեւ սադրել այնպիսի մաշկային հիվանդությունների սրում, ինչպիսին էքզեման է: Նման կարծիք է հայտնել Ավստրալիայից բժիշկ Սեմ Հեյը:

Mirror-ի հաղորդմամբ՝ երեխային ամեն օր լողացնելու բժշկական անհրաժեշտություն չկա, լավագույն տարբերակը յուրաքանչյուր 2-3 օրը մեկ լողացնելն է: Իհարկե, օպտիմալ հաճախականությունը կախված է կլիմայից, երեխայի ակտիվությունից, մաքրասիրությունից եւ հնարավոր մաշկային հիվանդություններից:

Օրինակ, եթե երեխան տառապում է էքզեմայով, հաճախակի լոգանքները կարող են չորացնել մաշկը: Այդ դեպքում պետք է օգտվել խոնավացնող միջոցներից:Մասնագետը նաեւ նշել է, ջրային պրոցեդուրաները ձգձգել եւս չարժե, քանի որ կեղտը գրգռում է մաշկը, նպաստում բակտերիաների զարգացմանն ու հանգեցնում մաշկային վարակների առաջացման:

(Visited 24 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: