Որոնք են կրծքի քաղցկեղին նպաստող գործոնները
Էսթեր Քրեյնի Ուսումնասիրությունը պարզաբանում է, թե ինչպես են սնունդը կամ ըմպելիքը նպաստում հիվանդության զարգացմանը:
Քաշի ավելացումը` 18 տարեկանից հետո 10 կգ-ից ավելի գիրանալը հետագայում կարող է 40%-ով մեծացնել կրծքի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Պատճառը հետևյալն է` ճարպային հյուսվածքներն արտադրում են էստրոգեն, ինչը կարող է նպաստել ուռուցքի առաջացմանը:
Ալկոհոլի չարաշահումը (օրական 1 բաժակից ավելի):
Պարզ չէ, թե ինչու է ալկոհոլը կրծքի քաղցկեղին նպաստող գործոն համարվում, սակայն օրական երկուսից հինգ բաժակ գինին (լինի կարմիր, թե սպիտակ), գարեջուրը կամ կոկտեյլները մեծ ազդեցություն ունեն այս հիվանդության զարգացման վրա: Փորձիր չափավոր օգտագործել ալկոհոլը` օրական մեկ բաժակ կամ ավելի քիչ:
Մրգերի ու բանջարեղենի պակասը:
Սննդամթերքի մեջ առկա վիտամինները, հանքային աղերն ու հակաօքսիդանտները համարվում են քաղցկեղի բջիջների առաջացումը կանխող բնական միջոցներ: Բացի դրանից, կանաչեղենով սնվող կանայք ավելի քիչ կենդանական ճարպ են կուտակում, ինչը կրծքի քաղցկեղի առաջացման գլխավոր աղբյուրն է: Աշխատիր բուսական սնունդ ավելի շատ օգտագործել (հատկապես` մրգային ու բանջարեղենային աղցաններ):
Ըստ կրծքի վիրաբույժ Մարիսա Ուեյսի` «Կրծքագեղձի քաղցկեղ» կազմակերպության հիմնադիր