Թեստ․ Ընտրեք սիմվոլն ու բացահայտեք Ձեր բնավորության առանձնահատկությունները

Թեստ․ Ընտրեք սիմվոլն ու բացահայտեք Ձեր բնավորության առանձնահատկությունները

Ծառայող․

Նրանք հոգ են տանում շրջապատի, նրա կարիքների մասին, ձգտում թեթևացնել նրանց ապրումները: Ցանկա-նում են աշխարհն ավելի լավը դարձնել, որպեսզի բոլորը երջանիկ լինեն: Ընկերասեր են, նվիրված, անհրաժեշ-տության դեպքում կարող են օգնություն խնդրել՝ առանց հպարտության մասին մտածելու:Թեև բազմաթիվ դրա-

կան հատկություններ ունեն, կարող են կամային չլինել, ինչից օգտվում են մյուսները: Հակված են չափից շատ աշխատել, խուճապի մատնվել: Մարդկանց 30 տոկոսը հենց այս տեսակին է պատկանում: Նրանց համար իդե-ալական կարող են լինել բժշկի, բուժքրոջ, սոցիալական աշխատողի, մատուցողի աշխատանքները:

Վարպետ․

Ստեղծագործող են, էքսպրեսիվ, հարուստ երևակայություն ունեն: Այս մարդիկ բազմաթիվ ստեղծագործական ու տեխնիկական նվաճումների ետևում են կանգնած: Նրանք օրիգինալ են, ինքնաբերական, ոճային, չեն գո-հանում, քանի դեռ որևէ արդյունավետ աշխատանքով չեն զբաղվում:Երբեմն զգացմունքային են, մելանքոլիկ: Մարդկանց 22 տոկոսը հենց այս տիպին է դասվում: Նրանք հրաշալի նկարիչներ, ինժեներներ, ճարտարապետ-ներ, մեքենայագործներ են դառնում:

Մարտիկ․

Սիրում են փորձություններ, նրանց շարժիչ ուժը ձեռքբերումներն են: Պարգևատրումը նրանց համար հրաշալի խթան է՝ գործողությունների անցնելու և նպատակներին հասնելու համար: Սիրում են ֆիզիկական ծանրաբեռ-նվածություն և ակտիվություն: Լի են էներգիայով, նպատակասլաց են, կենտրոնացած: Կարող են նաև բռնկուն, կտրուկ, սահմանափակ լինել:Այս տեսակին պատկանում է մարդկանց 17 տոկոսը: Նրանց առավել համապա-տասխանում են զինվորականի, սպորտսմենի աշխատանքները:

Գիտնական․

Հետաքրքրասեր են, ջանասիրաբար աշխատում են, հաճախ հաջողություններ ունենում ուսման մեջ: Սիրում են սովորել, էքսպերիմենտներ անել, նոր գիտելիքներ ստանալ, կատարելագործել կարողությունները: Համարձակ են, բարեհոգի, գրագետ, ուշադիր, բայց նաև հպարտ:Մարդկանց 13 տոկոսն է պատկանում այս խմբին: Նրանց աշխատանքը դեպքերի մեծամասնությունում կապված է գիտության, մաթեմատիկայի, հետազոտությունների հետ:

Իմաստուն․

Խարիզմատիկ են, գրավիչ: Վառ, դրամատիկ, սիրող և ուրախ մարդիկ են: Ծնվել են՝ բեմում լինելու համար: Ի-րենց լավ են զգում, երբ մտքերն արտահայտում են բառերի, արվեստի, երաժշտության, պարի միջոցով: Լավ երաժիշտներ, դերասաններ, ուսուցիչներ ու հռետորներ են դառնում:Առաջին հայացքից կարող են մեծամիտ,

ուշադրության կարիք ունեցող մարդու տպավորություն գործել: Հայտնի են՝ որպես բամբասկոտներ: Միևնույն ժամանակ ընկերասեր են, անհոգ, սիրում են ուրախանալ, միշտ կարող են ուրախացնել մարդկանց: Կազմում են մարդկանց 10 տոկոսը:

Քուրմ․

Ոգեշնչում են մարդկանց, լի են էներգիայով, մոտիվացնող են: Կարողանում են տեսնել մարդկանց ներուժը, բա-ցահայտել նրանց լավագույն հատկությունները: Հոգատար են, կարեկցող:Մարդկանց 7 տոկոսն է դասվում այս խմբին: Նրանց առավել համապատասխանում են հոգևորականի, հոգևոր առաջնորդի դերերը:

Թագավոր․

Իշխող, ուժեղ, հեղինակավոր, լավ լիդեր են դառնում: Պերֆեկցիոնիստ են, սովոր են ամեն բան ամենաբարձր ստանդարտներին համապատասխան անել: Կարողանում են լուծել խնդիրները, բայց կարող են նաև պահանջ-կոտ, երբեմն՝ նույնիսկ դաժան լինել:Բնակչության 13 տոկոսն են կազմում: Նրանց համապատասխանում են քաղաքական գործչի, կառավարչի, մենեջերի աշխատանքները:

(Visited 7 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: