Արյունատար անոթները և սրտի անխափան աշխատանքը խթանող միջոցներ

Արյունատար անոթները և սրտի անխափան աշխատանքը խթանող միջոցներ

Օրգանիզմի նորմալ գործունեության համար անհրաժեշտ է անոթային համակարգի ճիշտ աշխատանք և եթե դրա գործունեությունը խանգարվում է, առաջանում են տարբեր հիվանդություններ:
Արյունատար անոթների և սրտի անխափան աշխատանքն ապահովում են օրգանիզմի ամբողջական գործունեությունը, ուստի շատ կարևոր է հետևել արյան մաքրությանն ու անոթների վրճակին: Այս հարցում կօգնեն ժողովրդական բուսաբույժների խորհուրդները:

Անոթների առողջության բարելավման համար օգտակար է.

Ընդունել օրական 3 անգամ մեկ ճաշի գդալ ճակնդեղի հյութ` խառնած մեղրի հետ` հավասար չափաբաժնով:

1 ճաշի գդալ մանրացրած մասուրի պտուղները ամբողջ գիշեր թրմել թերմոսի մեջ` 2 բաժակ եռման ջրով: Առավոտյան քամել, ստացված հեղուկը սառեցնել և ավելացնել մեկ ճաշի գդալ մեղր: Թույլ սրտամկանի դեպքում ընդունել այս թուրմը օրական 3 անգամ, 1/3 բաժակ ուտելուց առաջ:

· Խառնել մեկ բաժակ կարմիր ճակնդեղի հյութը, մեկ բաժակ ծովաբողկի հյութը, մեկ կիտրոնի հյութը և մեկ բաժակ մեղրը: Ստացված ըմպելիքն ընդունել օրական մեկ անգամ, 3 ճաշի գդալ քնելուց առաջ 2 ամիս շարունակ:

Պատրաստել մեղրի և սոխի հյութի խառնուրդ(հավասար չափաբաժիններով): Ընդունել օրական 3 անգամ, մեկ ճաշի գդալ ուտելուց 1 ժամ առաջ կամ ուտելուց 3 ժամ հետո: Բուժման կուրսը տևում է 3 ամիս, սակայն մեկ ամիս անց անհրաժեշտ է ընդմիջել` 2 շաբաթ տևողությամբ: Այս բաղադրատոմսը խորհուրդ է տրվում աթերոսկլերոզի բուժման և կանխարգելման համար:

Մեկ բաժակ մաքրված և քերիչով մանրացված սխտորը քառնել 1,5 բաժակ հեղուկ մեղրին և թրմել 7-10 օր: Ընդունել օրական 3 անգամ, 1 ճաշի գդալ` ուտելուց 40 րոպե առաջ` 2-3 ամսվա ընթացքում: Այս բաղադրատոմսը խորհուրդ է տրվում օգտագործել նաև ոտքերի անոթային հիվանդությունների դեպքում:

Սրտի իշեմիկ հիվանդության դեպքում, պաատրաստել մեկ բաժակ մասուրի հյութի և մեկ բաժակ մեղրի խառնուրդ և օգտագործել այն օրական 3 անգամ, մեկ թեյի գդալ` ուտելուց 30 րոպե առաջ: Մասուրի հյութը կարելի է նաև փոխարինել մասուրի թուրմով:

2 ճաշի գդալ կոժկոտրուկի (трава адониса) (1 մասնաբաժին), ալոճենու ծաղիկների (цветы боярышника) (2 մասնաբաժին), կեչու տերևների (березовые листья) (1 մասնաբաժին), առյուծագու (трава пустырника) (2 մասնաբաժին), ականջաբուրդի (трава сушеницы) (2 մասնաբաժին) և դաշտային ձիաձետի (трава хвоща

полевого) (1 մասնաբաժին) չորացրած և մանրացրած խառնուրդը թրմել կես լիտր եռման ջրի մեջ, փաթաթել կտորով և թողնել 5-6 ժամ: Այնուհետև քամել և ստացված հեղուկը ընդունել տաք վիճակում օրական 3 անգամ, ½ բաժակ` ուտելուց առաջ:

(Visited 43 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: