Սննդակարգում շաքարն ինչպե՞ս է ազդում դեռահասների հիշողության վրա․/կարևոր է իմանալ/

Անչափ վտանգավոր է դեռահաս տարիքում շաքար պարունակող ըմպելիքների հաճախակի գործածումը, պնդում են Ջորջիայի եւ Հարավայինհ Կալիֆոռնիայի համալսարանների գիտնականները: Նրանք առնետների մոդելով ցույց են տվել, որ քաղցրի հաճախակի գործածումը նվազեցնում է ուսանելու արդյունավետությունը եւ թուլացնում չափահաս տարիքում մտապահելու գործընթացը:

Շաքարի առաջացրած հիշողության խանգարման աղբյուրը կարող են լինել աղիքային Parabacteroides բակտերիաներում փոփոխությունները, հայտնում է Medical Express-ը: Պարզվել է, որ վաղ տարիքում գործածվող շաքարը մեծացնում է Parabacteroides-ի մակարդակը: Իսկ որքան բարձր էր Parabacteroides-ի մակարդակը, այնքան կենդանիները վատ էին հաղթահարում հիշողության թեստերը: Հիպոկամպը (ուղեղի հիշողության կենտրոնը) դեռ շարունակում է զարգանալ ուշ դեռահաս տարիքում, շեշտում են գիտնականները:

Փորձի շրջանակում երիտասարդ առնետներին տվել են սովորական կերակուր եւ շաքարի 11 տոկոսանոց լուծույթ, ինչը համադրելի է այսօր հասանելի շաքար պարունակող ըմպելիքներին: Կենդանիներն այնուհետեւ հիշողության թեստ են անցել (գնահատվել է դրվագային ենթատեքստային հիշողությունը՝ ենթատեքստի մտապահում, որում նախկինում կենդանիները տեսել են ծանոթ օբյեկտ): Պարզվել է, որ առնետների շրջանում, որոնք վաղ տարիքում շաքար են գործածել, խախտվել է նույնականացնելու ունակությունը, որ օբյեկտը նոր է եղել որոշակի ենթատեքստի համար:

Մյուս թեստը գնահատել է ճանաչելու բազային հիշողությունը՝ հիպոկամպից չկախված հիշողության ֆունկցիան, որը ենթադրում է կենդանիների ունակությունը ճանաչել այն, ինչը նրանք տեսել են ավելի վաղ: Պարզվել է, որ այս դեպքում շաքարն արդեն չի ազդել կենդանիների հիշողության այս տեսակի վրա:

Լրացուցիչ վերլուծությունները ցույց են տվել, որ շաքարի ակտիվ գործածումը բերել է աղիքային միկրոֆլորայի բաղադրության մեջ Parabacteroides-ի խտության մեծացման: Երբ երբեք շաքար չօգտագործած կենդանիների մոտ այս բակտերիաների խտությունն արհեստականորեն մեծացնում էին, խանգարումներ էին դիտվում ինչպես հիպոկամպակախված, այնպես էլ հիպոկամպից անկախ հիշողության համակարգերում:

(Visited 4 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: