Ինչ մթերքներ ցանկալի չէ ուտել երեկոյան․․․

Երեկոյան ժամերին ավելի լավ է չուտել մսից, ձվից, ձկից եւ նույնիսկ ընկուզեղենից պատրաստված ուտեստներ: Այս բոլոր մթերքները վտանգ են ներկայացնում սրտանոթային համակարգի համար: Այս մասին ասվում է Journal of Molecular and Cellular Biology-ում հրապարակված հետազոտության մեջ:

Ամերիկացի գիտնականների կարծիքով, օրվա վերջում ՃԿՇԱ-ի (ճյուղավորված կողային շղթաներով ամինաթթուներ) մեծ պարունակությամբ սննդամթերքի օգտագործումը օրվա վերջում մեծացնում է սրտային հիվանդությունների ռիսկը:

Հետազոտության ընթացքում գիտնականները պարզել են, որ մկներին ՃԿՇԱ-ով հարստացված սննդով կերակրելու դեպքում օրվա ակտիվ ժամանակահատվածի վերջում, այսինքն` քնելուց առաջ վերջին 4 ժամվա ընթացքում, հանգեցնում է սրտային սպիտակուցի սինթեզի եւ զանգվածի արագ աճի, ինչպես նաեւ կարդիոմիոցիտների չափի ավելացման։ Այս ամենը զգալիորեն մեծացնում է սրտանոթային համակարգի աշխատանքում պաթոլոգիական փոփոխությունների հավանականությունը, որոնց թվին են պատկանում սրտի ինֆարկտը եւ ստենոկարդիան:

Նույն մթերքներն առավոտյան չեն հանգեցրել սրտի զանգվածի եւ կարդիոմիոցիտների ավելացման: Օրվա վերջում ՃԿՇԱ-ով հարստացված սննդի բազմակի օգտագործումը արագացրել է սրտի պաթոլոգիական փոփոխությունները` նվազեցնելով դրա կծկողական գործառույթը: Այս ամենը հանգեցրել է աորտայի լայնակի նեղացման, որը ծայրաստիճան վտանգավոր բարդություն է։

(Visited 7 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: