Սլացիկ կազմվածք․ Իվետա Մուկուչյանի նոր լուսանկ․․․

Սլացիկ կազմվածք, նեղ գոտկատեղ․ Իվետա Մուկուչյանի գայթակղիչ կերպարը
Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել, որում գայթակղիչ կերպարում է։

Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում երգչուհին կրում է ուլտրակարճ կիսատաբատ, հետաքրքիր բացվածքներով տոպ, կաշվե բաճկոն։ Երգչուհու ալիքավոր վարսերն արձակված են, վառ ու ընդգծված շպարով է։ Հրապարակմանը կից Իվետան գրառում չի կատարել։

«Երբ աչքերդ փակում ես, ու շուրջբոլորդ լռում է, լսում ես ներքին ձայնդ, կարեւորն այն է, որ խղճիդ հետ համերաշխ լինես ու ներդաշնակ լինես նաեւ արածդ քայլերի հետ: Իսկապես կարեւոր է, որ երբ մենակ ես մնում, խղճիդ առաջ մեղք չունենաս… Ամեն մեկս պետք է կարողանանք թեկուզ փոքր բան անել, որպեսզի ամուր լինենք, ու մեր երկիրն էլ ամուր լինի։ Միայն այդ դեպքում ամեն ինչ լավ կլինի…

Մենք շատ ենք հեռացել հավատքից… Մաքուր արժեքներին եւ հավատքին վերադառնալը կլինի մեր բոլոր հաղթանակների առաջին քայլը», — օրերս գրել էր երգչուհին:

(Visited 16 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: