Նշաններ, որոնք վկայում են «թաքնված» հիվանդությունների մասին. անուշադրության մի մատնեք․․․

Խլամիդիոզը բավական տարածված հիվանդություն է, որը փոխանցվում է սեռական ճանապարհով: Հիվանդությունը հիմնականում առանց ախտանշանների է ընթանում, սակայն բուժում չստանալու դեպքում կարող են լուրջ բարդություններ զարգանալ, այդ թվում՝ անպտղություն: Կայքը ներկայացրել է մի քանի ախտանշան, որոնք կարող են վկայել խլամիդիոզով վարակվածության մասին:

Կանանց շրջանում խլամիդիոզով վարակվածության ամենատարածված նշաններից են ցավը միզարձակման ընթացքում, հեշտոցային արտադրությունը, ցավը որովայնի, մեջքի հատվածում: Սեռական հարաբերությունը ցավոտ է դառնում, կարող է նկատվել արյունահոսություն, որը կապված չէ դաշտանային ցիկլի հետ:

Տղամարդկանց շրջանում վարակի առկայությունն ուղեկցվում է միզելու ընթացքում ցավի, այրոցի, քորի զգացմամբ, սեռական օրգանից արտադրությամբ, ցավով:

Խլամիդիոզի ախտորոշումը կատարվում է բժշկի կողմից՝ համապատասխան հետազոտությունների արդյունքում: Սա լուրջ հիվանդություն է, որը կարող է բացասաբար անդրադառնալ թե կնոջ, թե տղամարդու սեռական և վերարտադրողական առողջության վրա:

Կանանց շրջանում այն փոքր կոնքի օրգանների բորբոքման պատճառ է դառնում: Այն կարող է ախտահարել արգանդափողերը՝ առաջ բերելով դրանց ամբողջական կամ մասնակի անանցանելիություն: Կարող են զարգանալ այլ բարդություններ ևս, այդ թվում՝ չզարգացող հղիություն, անպտղություն:Տղամարդկանց դեպքում կարող է զարգանալ շագանակագեղձի, սերմնաբշտի բորբոքում՝ վեզիկուլիտ:

(Visited 37 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: