«Հայ կինը ունիկալ է` ընտանիքի նվիրյալ, ով հաճախ նաև տան ֆինանսական բեռն է իր վրա վերցնում»․

Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանը կիսվել է նոր լուսանկարով, որում հմայիչ կերպարում է։
Իր միկրոբլոգում տեղադրված կադրերին կից Արեւիկը դիմելով կականց գրել է․

«Աշխատավոր կանայք, Ձեր կենացը։ Հայ կինը ունիկալ է` ընտանիքի նվիրյալ, ով հաճախ նաեւ տան ֆինանսական բեռն է իր վրա վերցնում։ Ցուրտ ու մութ դաժան 90-ականները հաճախ տաքանում ու լուսավորվում էին հենց հայ կնոջ քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Այսօր էլ շատ ընտանիքներում եւ կենցաղային, եւ ֆինանսական բեռը կնոջ վրա է:

Լինել դրսում կայացած, բայց նաեւ ընտանիքում շատ ներկա. հայ կնոջ կերպարն այսօր այսպիսինն է: Իսկ եթե մեզ հարցնեին` ինչ ենք ուզում մենք ու ինչքան։ Ձեր կարծիքով ինչքա՞ն պետք է աշխատի կինը եւ ինչքա՞ն գումար վաստակի` տան բյուջեի ո՞ր մասը»

(Visited 17 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: