Ճիշտ դիետան ճիշտ ընտրված վարժությունների հետ կարող է առանց դեղերի պայքարել գրգռված աղիների համախտանիշի (ԳԱՀ) դեմ, պնդում է բժշկական գիտությունների դոկտոր, գաստրոէնտերոլոգ, Աղիների բորբոքային հիվանդությունների կենտրոնի տնօրեն Բրեթ Լեշները, ով նաեւ Քլիվլենդի կլինիկայում բժշկագիտության պրոֆեսոր է:
Նա իր այցելուներին խորհուրդ է տալիս հեշտ յուրացվող մթերքների հատուկ դիետա:
Կաթը եւ այլ կաթնամթերքներ՝ կաթնաշոռը, սերուցքային պանիրը, պաղպաղակը եւ թթվասերը լակտոզա են պարունակում: Ցանկացած մարդ կարող է յուրացնել լակտոզայի շատ փոքր քանակ, բայց եթե Դուք ուտում եք ավելին, քան Ձեր աղիները կարող են յուրացնել, Ձեր օրգանիզմում գազեր են կուտակվում, ստամոքսի ցավեր են սկսվում:
Մրգերը ֆրուկտոզա են պարունակում, ինչը խորհուրդ չի տրվում ԳԱՀ-ով տառապող մարդկանց: Մեծ քանակությամբ ֆրուկտոզա են պարունակում՝ խնձորը, տանձը, ձմերուկը, մրգային ըմպելիքները, մրգային հյութերը եւ չորացրած մրգերը: Քիչ ֆրուկտոզա են պարունակում՝ բանանը, ցիտրուսային մրգերը, խաղողը եւ հատապտուղները:
Բանջարեղենի որոշ տեսակներ գազեր եւ աղիքային անհարմարություն են առաջացնում: Խուսափեք խաչածաղկավոր բանջարեղենից, ինչպիսիք են՝ բրոկոլին, ծաղկակաղամբը եւ կաղամբը: Ավելի լավ է՝ Ձեր սննդակարգում ընգրկեք բանջարեղենի հետեւյալ տեսակները՝ սմբուկ, կանաչ լոբի, կարոս, գազար, սպանախ եւ դդում:
Լոբազգիները կամ լոբին հաճախ անվանում են «երաժշտական բանջարեղեն», քանի որ դրանք պարունակում են դժվարամարս սախարիդներ: ԳԱՀ-ով տառապողները պետք է խուսափեն դրանցից կամ շատ քիչ ուտեն:
Պոլիոլները՝ շաքարի փոխարինիչները, որոնք պարունակվում են անշաքար մաստակի եւ կոնֆետների մեջ, եւս կարող են խնդիրներ առաջացնել: Կարելի է ուտել (իհարկե, չափավոր) հին ու բարի շաքարավազը, այլ արհեստական քաղցրացնողներ, որոնք չեն վերջանում «ոլ»-ով, ինչպիսիք են՝ NutriSweet ®-ը եւ մեղրի փոխարինիչները՝ թխկու օշարակ, մաթը եւ ոսկեգույն օշարակը:
Երբեմն ԳԱՀ-ն բուժվում է դեղերով, բայց սննդակարգում փոփոխություններ անելն առաջին բանն է, որ խորհուրդ է տրվում: Առողջ կենսակերպը՝ ցածր յուղայնությամբ դիետան, ֆիզիկական վարժությունները, ալկոհոլ եւ ծխախոտ չօգտագործելը, հաճախ լավ արդյունք է տալիս: