Ինչպես է ավելորդ քաշն ազդում կորոնավիրուսի ընթացքի ծանրության վրա․․․

Ավելորդ քաշն իսկապես բարձրացնում է կորոնավիրուսի ծանր ընթացքի զարգացման ռիսկը, պարզել են բրիտանացի գիտնականները:
Հետազոտության ընթացքում, որի արդյունքները հրապարակվել են The Lancet Diabetes & Endocrinology-ում, մասնագետներն ուսումնասիրել են գրեթե 7 մլն բրիտանացիների տվյալներ, որոնց մոտ կորոնավիրուսը հայտնաբերվել է պանդեմիայի առաջին ալիքի ժամանակ:

Հետազոտողները նկատել են, որ 23-ից բարձր մարմնի զանգվածի ինդեքսով մարդկանց մոտ մեծ է եղել կորոնավիրուսի ծանր ընթացքի զարգացման ու մահվան ռիսկը:

Այդպիսով, նույնիսկ ոչ մեծ ավելորդ քաշը՝ անկախ մարդու մոտ դիաբետի առկայությունից, կարող է հանգեցնել բարդացումների:
Օքսֆորի համալսարանից բժիշկ Կարմեն Պյերնասի խոսքով՝ 80 տարեկանից հետո քաշը գրեթե չի ազդում կորոնավիրուսի ծանր ընթացքի զարգացման հավանականության վրա:

(Visited 23 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: