ԷԴՄՈՆ ԱՐՏԱԿԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Ծնվել է 2001թ.-ի փետրվարի 10-ին ք. Աբովյանում :
Փոքր տարիքից զբաղվել է սպորտով, երկար տարիներ հաճախել է՝ ֆուտբոլի, կարատեի և լողի:
Սովորել է Աբովյանի թիվ 10 միջնակարգ դպրոցում, իսկ հետո թիվ 4 ավագ դպրոցում:
2019թ.-ին ընդունվել է
Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարան:
Նույն թվականից ծառայության է անցել Հոկտեմբերյանում, իսկ հետո Կուբաթլույում:
Կարճ ժամանակահատվածում տիրապետել է իր զինվորական մասնագիտությանը, դարձել ուսման մեջ առաջատար և կարգապահ մարտիկ, մարտական պատրաստության ժամանակ ցուցաբերել է բարձր ցուցանիշներ:
Իր զինվորական կոլեկտիվում վայելել է արժանի հեղինակություն:
Սեպտեմբերի 27-ից թեժ մարտեր է մղել ոսոխի դեմ ամենաթեժ կետերում, լինելով առաջնագծում…
6 ամիս անհայտության մեջ մնալուց հետո, մարմինը գտնվել է ապրիլի 5ին
Զոհվել է հոկտեմբերի 2-ին Ջրականի մարտերի ժամանակ, երբ գնացել է օգնության, անօդաչուի հարվածից: