ԱՄՆ-ն հայտարարեց Հայաստանում իր առաջնահերթությունների մասին․

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո համաշխարհային մամուլը խոսում է տարածաշրջանում Վաշինգտոնի դերի ակտիվացման մասին՝ Իրանի հետ հարաբերությունների բարելավման ու դեպի Հնդկաստան նոր առանցքի ստեղծման ֆոնին։ Այս առումով Հայաստանը կարող է կարեւոր տեղ գրավել։Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հայտարարել է Հայաստանի հետ համագործակցության ԱՄՆ առաջնահերթությունները, որոնք կարող են կարեւոր դեր խաղալ երկրի ինքնիշխանության ու հայկական իրավունքների իրացման գործում։

Կան շատ կարեւոր հարցեր, որոնք պետք է լուծվեն, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, Ազատություն ռադիոյին տված հարցազրույցում ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ Նա ասել է, որ ԱՄՆ-ն շահագրգռված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ակտիվացմամբ։ Դեսպանը նշել է նաեւ, որ ԱՄՆ-ն շարունակելու է նպաստել Հայաստանի ինքնիշխանության ամրապնդմանը։

Մինչ այդ Թրեյսին եղել էր Սյունիքի մարզում եւ հայ պաշտոնյաների հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ հետեւողական օժանդակությանը՝ ուղղված Հայաստանի Սյունիքի մարզի զարգացմանը։ Հիշեցնենք, որ Սյունիքում է Որոտանի կասկադ ՀԷԿ-ը, որի գործարքն ամերիկյան Կոնտուր գլոբալ ընկերությունը ստորագրել է 2015 թվականին։ Հիմա Սյունիքի մարզում կարեւոր իրադարձություններ են տեղի ունենում, եւ Հայաստանի ինքնիշխանությանը «հետեւողական օժանդակությունը» վկայում են, որ ԱՄՆ-ն հակադրվում է ռուս-թուրքական տանդեմին, որը փորձում է իրականացնել Սյունիքի անշլյուսը «թյուրքական միջանցքի» ստեղծման անվան տակ։

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը եւ Լին Թրեյսին ապրիլի 23-ին քննարկել են համագործակցության հեռանկարներն էներգետիկ անվտանգության եւ վերականգնվող էներգիայի ոլորտում։ Քննարկվել է «պարտք կլիմայի դիմաց» ֆինանսական փոխանակության նորարարական մեխանիզմի գործարկման հնարավորությունը։Ինչ վերաբերում է Հայաստանին ԱՄՆ ռազմական օգնությանը, Թրեյսին հիշեցրել է, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, եւ դա «ամերիկյան ռազմական օգնության համար շատ լուրջ սահմանափակումներ է դնում»։

Ընդ որում, նա կարծում է, որ ԱՄՆ ու Հայաստանի հարաբերությունները կարող են խորանալ պաշտպանական ոլորտում, ինչը «ենթադրում է սպառազինության ու տեխնիկայի մատակարարում Հայաստանին»։ «Մենք կարծում ենք, որ չնայած ակնհայտորեն Ռուսաստանը Հայաստանի համար գործընկեր է որոշ, օրինակ, ռազմական ոլորտում, կարևոր է, որ Հայաստանը ունենա տարբերակներ, ընտրություն ունենա, ունենա բազմազանություն իր տնտեսության մեջ, իր էներգետիկ ոլորտում, որպեսզի կարողանա կատարել այնպիսի ընտրություն, որը բխում է հայերի շահերից», ասել է դեսպանը:

Նա ասել է, որ ոչինչ չի խանգարում Հայաստանին ունենալու ավելի շատ գործընկերներ։ «Կարծում եմ ՝ ավելի մտահոգիչ է տեսնել որոշակի գործընկերոջից գերկախվածություն, ուստի մենք կարծում ենք, որ այստեղ մենք դերակատարություն ունենք և կցանկանայինք շարունակել աշխատել լավ կառավարման և տնտեսական զարգացման ոլորտներում», ասել է նա:

Ապրիլի 23-ին նա հանդիպել է Հայաստանի ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ում հետ քննարկել է ռազմական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության հարցերը։

(Visited 12 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: