Աղջիկներ եղեք ուշադիր․ սխալներ, որոնք կարող եք թույլ տալ մաշկը մաքրելիս

Պատահում է, որ մաշկի ոչ իդեալական վիճակի պատճառը ոչ թե մաշկի առանձնահատկություններն են, այլ մաշկի խնամքի սկզբունքները: Cosmo-ն ներկայացրել է, թե ինչ սխալներ կարող եք թույլ տալ:

Անձեռոցիկներ մաշկի համար
Գուցե ժամանակն է ընդմիջելու: Այո, անձեռոցիկներով հեշտ է ու պարզ, բայց բաղադրիչների մի մասն օգնում է հանել դիմահարդարումը, մյուսները կարող են խցանել ծակոտիները:

Խիստ մաքրող միջոցներ յուղոտ մաշկի համար
Մի կողմից կարեւոր է լուրջ մաքրել այս տիպի մաշկը: Սակայն դրանով տարվելու դեպքում կարող եք վատացնել մաշկի վիճակը. մաշկը գրգռվածությանն արձագանքում է` մեծ քանակով ճարպ արտադրելով:

Բավական է լվանալ միայն մեկ անգամ
Մտածեք, թե որքան շատ բան եք քսում մաշկին` արեւապաշտպան, շիճուկ, կաթիկ… Սրանց գումարվում են դիմահարդարումն ու քաղաքային օդի աղբը: Այնպես որ, երեկոյան հարկավոր է եւս մեկ անգամ լվանալ դեմքը:

Փոխում եք ջրի ջերմաստիճանը
Իրականում տաք ջուրը չի բացում ծակոտիները, իսկ սառը ջուրը չի փակում դրանք: Պարզապես ջերմաստիճանն անմիջապես փոխելով`մոլորության մեջ եք գցում մաշկին:

Սկրաբ եւ կրկին սկրաբ
Փափուկ եւ մաքուր մաշկի զգացողությունը ցանկանում եք ունենալ ամեն օր: Սակայն սկրաբն ավելի լավ է մեկ շաբաթվա ընթացքում օգտագործել երկու անգամից ոչ ավելի, որպեսզի մաշկի կողմից տհաճ արձագանք չլինի:

Չեք կարդում բաղադրիչների ցանկը
Մաշկի խնամքի միջոցներ գնելիս կարող եք չնայել բաղադրիչների ցանկը, բայց մաշկին, օրինակ, հարկավոր չեն բուրավետիչներ կամ սուլֆատներ, որոնք ալերգիա են առաջացնում:

(Visited 15 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: