Բոլորին հայտնի է, որ ճարպային կուտակումներից ազատվելն այնքան էլ հեշտ չէ: Սա հատկապես մղձավանջ է կանանց համար, քանի որ թույլ չի տալիս ունենալ կատարյալ կազմվածք: Դրանք գոյանում են հատկապես փորի, թևերի, կոնքերի ու ազդրերի վրա:
Այսօր որոշել ենք ձեր ուշադրությանը ներկայացնել մի հրաշալի ու արդյունավետ դիետա, որի միջոցով կկարողանաք ազատվել ճարպերից:Օրվա ընթացքում կուտակած ճարպերը ավելի լավ են հալվում գիշերվա ընթացքում: Իսկ այդ պրոցեսն արագացնելու համար ձեզ հարկավոր կլինի այս բաղադրատոմսը, որի միջոցով կկարգավորեք մարսողությունն ու կբարելավեք նյութափոխանակությունը:
Հարկավոր է
1 դարչնի ձողիկ
1 ճ/գ քացախ
1 կապ մաղադանոս
1 կիտրոն
1 ճ/գ մեղր կամ կոճապղպեղի փոշի
½ լ ջուր
Պատրաստումը և օգտագործումը
Նախապես նշենք, որ այն շատ հեշտ է պատրաստվում: Սկզբում եռացրեք ջուրը, ապա ավելացրեք մնացած բաղադրիչները և թողեք կրակի վրա մինչև այն կրկին եռա: Վերցրեք կրակի վրայից և թողեք, որ սառչի:Խմեք այս ըմպելիքից ամեն գիշեր՝ քնելուց առաջ: Մինչ քնած կլինեք, այն կհալեցնի ձեր ճարպերը, իսկ դւք կազատվեք ավելորդ կիլոգրամներից: