Գազանջատում նշված հասցեներում
iPress.am–«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 30-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 30-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի, Քարահունջ, Վերիշեն, Ակներ գյուղերի գազասպառողների գազամատակարարումը:
Գործող ցանցին գազատարի ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 3-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կամոյի, Վասիլևի, Մյասնիկյան, Սովետների, Կամարինի, Կալինինի, Գետափնյա փողոցների գազասպառողների, Շամախյան թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Աճանան գյուղի գազասպառողների և «Սյունիքի թռչնաֆաբրիկա»-ի, «Ագրո Բիո Պրոդուկտ», «Պրոկպրոդ» ՍՊԸ-ների գազամատակարարումը: