Աստղագուշակ․ մայիսի 1
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Մի տաքացեք: Օրվա սկզբին հուզական դաշտը կարող է անկայուն լինել: Շատ Խոյերի տրամադրությունը փոփոխական կլինի, նշանի ներկայացուցիչները հնարավոր է այնպիսի բան ասեն կամ անեն, ինչի համար ավելի ուշ կզղջան: Լավ է չշտապեք, ամեն քայլը մտածեք: Դուք բավականաչափ ժամանակ կունենաք կշռադատված որոշում ընդունելու համար:
Օրվա երկրորդ կեսը առաջինից ավելի հանգիստ ու արդյունավետ կանցնի: Այն հարմար է հին գործերն ավարտելու համար: Անհրաժեշտ արդյունքների հասնելն ավելի հեշտ կլինի, քան մտածում էիք: Հավանական են հաճելի անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Անսովոր ու հագեցած օր է: Շատ բան ծրագրի համաձայն չի ընթանա, հավանական են նոր բացահայտումներ, զարմանալի զուգադիպություններ: Չեն բացառվում լրիվ անսպասելի, բայց միաժամանակ գրավիչ առաջարկներ: Ձեզ դուր կգա նոր գործեր ստանձնելը, հաճախ հրաշալի արդյունքների կհասնեք այնտեղ, որտեղ ոչ ոք դա չէր սպասում:
Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ ու շատերին դուր կգաք: Ձեր ընկերներից տարբերվող մարդու հետ հանդիպումը կօգնի ձեզ նորովի նայել նրան, ինչը սովորական ու բնական էր թվում: Որոշ Ցուլեր կհասկանան, թե ինչ կուզենային փոխել իրենց կյանքում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Բարենպաստ օր է շփումների համար: Ձեզ համար հաջող կանցնեն կարևոր զրույցները, անկախ նրանից, թե ինչին կվերաբերեն: Որոշ Երկվորյակներ ընդհանուր լեզու կգտնեն այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ հաճախ էին վիճում: Կարող եք քննարկել աշխատանքային հարցերը, բիզնես-նախագծերը: Չի բացառվում՝ լրիվ նոր գաղափար ունենաք, որի իրագործումը մեծ եկամուտ կխոստանա:
Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի անձնական հարաբերություններում: Այստեղ կարևոր կլինի խնդիրներից չվախենալը: Դուք հրաշալի լեզու կգտնեք մտերիմների հետ, նրանց կես խոսքից կհասկանաք: Հավանական են անսպասելի, բայց շատ հաճելի ուշադրության նշաններ, ռոմանտիկ անակնկալներ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրվա սկզբին հուզական դաշտը լարված կլինի, և նշանի շատ ներկայացուցիչների այդ ժամանակահատվածը բավական բարդ կթվա: Լավ է շատ կարևոր գործեր չծրագրեք, քանի որ դրանց վրա կենտրոնանալը դժվար կլինի: Մի փոքր սպասեք, և շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, և դուք կհասնեք նույն արդյունքներին՝ ավելի քիչ ջանքեր գործադրելով:
Երեկոն հրաշալի է ընկերների հետ շփվելու համար: Կարող եք հյուրեր ընդունել, ընտանեկան տոներ կազմակերպել: Ձեզ կհաջողվի ուրախացնել այն մարդկանց, որոնք վերջերս հուսահատված էին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրվա սկիզբը բարենպաստ է շփումների համար: Հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք նույնիսկ նրանց վրա, ովքեր սովորաբար պահանջկոտ են շրջապատողների հանդեպ և միայն նրանց թերություններն են նկատում: Հավանական են օգտակար ծանոթություններ: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք, հետաքրքիր առաջարկներն էլ չեն ուշանա:
Ավելի ուշ պիտի վերադառնաք առօրյա գործերին: Դրանք բավական ձանձրալի կթվան, և դուք կաշխատեք դրանցից հնարավորինս արագ գլուխ հանել: Ազատ ժամանակը կարող եք նվիրել հին նախասիրությանը, որը կբարձրացնի ձեր տրամադրությունը: Կուրախացնեն հին ծանոթների, մանկության և պատանեկության ընկերների հետ հանդիպումները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Լավ է ոչ մի բան երկար ժամանակով չհետաձգեք: Օրվա առաջին կեսը հետաքրքիր ու բարենպաստ կլինի: Լավ շրջան է լուրջ գործերի համար, դուք դրանցից հրաշալի գլուխ կհանեք: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կնվազի, չնայած՝ ոչ շատ: Դա նշանակում է, որ պիտի զգույշ լինեք: Որոշումների հարցում մի շտապեք, ուշադիր եղեք, և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:
Չեն բացառվում հաճելի ծանոթությունները: Դուք շատերին դուր կգաք, հեշտությամբ մոտեցում կգտնեք նրանց, ովքեր սովորաբար շատ զգույշ են շփումների հարցում, աշխատում են ոչ ոքի հետ չանկեղծանալ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրը բավական հաջող կդասավորվի: Լուրջ դժվարություններ հազիվ թե ծագեն, փոխարենը հետաքրքիր հնարավորությունները շատ կլինեն: Բայց հուզական դաշտը երբեմն լարված կլինի, բոլոր Կշեռքներին չի հաջողվի պահպանել լավ տրամադրությունը: Դուք հաճախ կվշտանաք և կանհանգստանաք դատարկ բաների պատճառով, սրտին մոտ կընդունեք այն, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի:
Բարեբախտաբար, կողքին կլինեն մարդիկ, որոնք ունակ կլինեն ուրախացնել, աջակցել ու ոգեշնչել ձեզ: Օրվա երկրորդ կեսին հավանական են հաճելի անակնկալներ ու նորություններ, որոնք լավատեսություն կհաղորդեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Հրաշալի, վառ ու հետաքրքիր օր է: Այն առատաձեռն կլինի հաճելի անակնկալների իմաստով: Շատ Կարիճներ հնարավորություն կունենան անել այն, ինչ շատ վաղուց էին ծրագրել: Չեն բացառվում նշանակալի դրական փոփոխություններն անձնական հարաբերություններում: Հիմա դուք հեշտությամբ լեզու կգտնեք մտերիմների հետ և ամեն ինչի մասին կպայմանավորվեք:
Օրվա երկրորդ կեսը նոր գաղափարների ժամանակ է, որոնք շուտով կյանքի կկոչեք: Շտապելու կարիք չկա: Մի փոքր սպասեք, վճռական գործողությունների համար բարենպաստ պահը շուտով կգա: Երեկոն հարմար է ռոմանտիկ ժամադրության համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Ամենաարդյունավետ օրը չէ, բայց այն բավական հաճելի կանցնի: Օրը հարմար է մտորելու և ծրագրեր կառուցելու համար: Շատ Աղեղնավորներ կկարողանան կանխագուշակել, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները: Նշանի ներկայացուցիչները հրաշալի խորհուրդներ կտան նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Շրջապատողները շնորհակալ կլինեն դրա համար:
Օրվա երկրորդ կեսը հաճելի ծանոթություններ է խոստանում: Հավանական են հանդիպումներ, որոնք դեռ երկար կհիշվեն: Միաժամանակ հնարավորություն կունենաք վերականգնել նախկինում ձեր կյանքում կարևոր դեր խաղացած հարաբերությունները: Բայց դա կստացվի միայն այն Աղեղնավորների մոտ, որոնք պատրաստ են խոստովանել և ուղղել իրենց սխալները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք հաջողությունների կհասնեք, եթե համառ լինեք: Նույնիսկ ամենահամարձակ ծրագրերը կկարողանաք կյանքի կոչել, եթե առաջին իսկ խոչընդոտի առաջ չընկրկեք: Շատ Այծեղջյուրների կաջակցեն հին ծանոթները, փորձված համախոհները: Հաճախ ընդհանուր նպատակները կօգնեն լեզու գտնել այն մարդկանց հետ, որոնց հետ հարաբերությունները վերջերս լարվել էին:
Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում: Դա շատ բարենպաստ ժամանակ կլինի սիրելիի հետ շփվելու համար: Դուք վիճելու պատճառ չեք ունենա, կկարողանաք քննարկել երկուսիդ համար կարևոր հարցերը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Վճռական գործեք: Օրը բարենպաստ է նրանց համար, ովքեր չեն վախենում իրենց ձևով գործելուց, նպատակին տանող սեփական ուղին փնտրելուց, նախաձեռնող լինելուց: Դուք համառ կլինեք, և դա հաճախ կօգնի հաջողության հասնել: Մրցակիցներն ու թշնամիները կհասկանան, որ լավ է ձեր ճանապարհին չկանգնեն:
Օրվա երկրորդ կեսը հաջող կլինի ֆինանսական տեսանկյունից: Այդ հատվածում հավանական են նշանակալի դրամական մուտքեր: Ճիշտ է, հնարավոր են և անսպասելի ծախսեր: Դրանք լուրջ չեն լինի, ձեզ ծակ գրպանով չեն թողնի, չեն ստիպի մտածել նրա մասին, թե արդյոք ճիշտ եք տնօրինել գումարը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Հաջող օր է: Ձեզ դուր կգա նոր բան ստանձնելը: Բարդ գործերը հաճախ ոգևորվածություն կառաջացնեն, դուք վստահ կլինեք, որ ունակ եք դրանցից հրաշալի գլուխ հանել: Այստեղ ինտուիցիան ձեզ հուսախաբ չի անի: Ձեզ մոտ իսկապես շատ բան լավ կստացվի: Բացի այդ, դուք չեք հրաժարվի օգնությունից, եթե ընկերներն ու հին ծանոթներն առաջարկեն այն:
Ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները: Մտերիմների հետ վիճելու պատճառ չի լինի: Օգտակար կլինի տնային գործերով զբաղվելը. դրանք կբարձրացնեն ձեր տրամադրությունը, հետաքրքիր մտքեր կտան: Օրը հարմար է օգտակար իրեր գնելու համար, օրինակ՝ գործիքներ կամ կենցաղային տեխնիկա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
how soon after surgery can i take viagra But diabetes, multiple sclerosis, and stroke can all give scalp symptoms