Ծովի աղի օգտակար հատկությունները

Ծովի աղի օգտակար հատկությունները

Ծովի աղն օգտակար մթերք է, որը կարելի է օգտագործել բազմաթիվ հիվանդությունների բուժման և կանխարգելման համար:

Արդեն չորս հազար տարի է, ինչ ծովի աղը հանդիսանում է օվկիանոսների և ծովերի ափերին ապրող ժողովուրդների սննդի անբաժան մասը: Այն ստանում են արևային ջերմության և քամու ազդեցությամբ՝ գոլորշապատման շնորհիվ:

Ծովի և խոհանոցի աղ՝ ո՞րն է տարբերությունը

Պետք է նշել, որ մոլորակում արտադրվող աղերի բոլոր տեսակներն էլ իրենց ծագմամբ ծովի են: Երկրի ընդերքից ստացվող աղը ժամանակին կազմում էր ծովերի և օվկիանոսների բաղկացուցիչ մասը: Սակայն որոշ քիմիական պրոցեսների արդյունքում ծովի աղից ցամաքում մնացել է հիմնականում նատրիումի քլորիդը: Ավելին, ժամանակակից մշակումն ավելի է մաքրում քարաղը՝ այնտեղից հեռացնելով մյուս աղերը:

Պետք է նշել, որ ծովի աղի հիմնական բաղադրիչը նույնպես նատրիումի քլորիդն է, սակայն բացի այդ միացությունից, ծովի աղը պարունակում է մինչև 5 % այլ աղանյութեր և միկրոէլեմենտներ, որոնք կազմում են Մենդելեևի աղյուսակի գրեթե մեկ երրորդը: Ընդ որում, ծովի աղի կազմը նույնպես կարող է տարբերվել՝

կախված նրանից, թե համաշխարհային օվկիանոսի որ մասում են այն ստանում: Ծովի աղի լավագույն տեսակները ստանում են Իսրայելում, Ֆրանսիայում, Հավայան կղզիներում և Մեծ Բրիտանիայում: Հաճախ ծովի աղը կարող է ունենալ բնական գունավորում, ինչը վկայում է նրա կազմում ջրիմուռների կամ հրաբխային ապարների մնացորդների առկայության մասին:

Ծովի աղի կազմը և օգտակար հատկությունները

Աղերի պակասը նպաստում է նյութափոխանակության խանգարմանը, նաև հանգեցնում է լուրջ փոփոխությունների, որոնք բժշկական միջամտության կարիք ունեն: Ծովի աղի կանոնավոր օգտագործումը նպաստում է տվյալ խնդիրների լուծմանը, քանի որ այդ մթերքում պարունակվում են հետևյալ միկրոէլեմենտները.

Մագնեզիում՝ նյարդային համակարգի նորմալ գործունեության համար անհրաժեշտ տարր: Դրա պակասն արագացնում է օրագնիզմում ծերացման պրոցեսները:
Կալիում՝ պահպանում է աղա-ջրային հավասարակշռությունը, նաև անհրաժեշտ է սրտի նորմալ աշխատանքի համար:

Յոդ՝ անփոխարինելի տարր, որը պահպանում է օրգանիզմի հորմոնալ հավասարակշռությունը: Յոդն անհրաժեշտ է վահանագեղձի գործունեության համար, քանի որ մտնում է նրա հորմոնների՝ տիրոքսինի և տրիյոդտիրոնինի կազմի մեջ:
Երկաթ՝ հեմոգլոբինի անբաժանելի մասը, որը մասնակցում է թթվածնի տեղափոխմանը:

Պղինձ՝ մասնակցում է արյունաստեղծ գործունեությանը և կանխում անեմիայի զարգացումը:
Մանգան՝ ամրացնում է իմունային համակարգը և հենա-շարժական ապարատը, քանի որ ընդգրկված է ոսկրագոյացման գործընթացում:

Սելեն՝ ամրացնում է օրգանիզմի իմունային համակրգը և հանդիսանում է օնկոպրոտեկտոր:
Կրեմնիում՝ անոթներին հաղորդում է առաձգականություն:
Բրոմ՝ նյարդային համակարգի վրա հանգստացնող էֆեկտ ունի:

Ծովի աղը բուժման և կանխարգելման համար

Ծովի աղի լուծույթը կիրառվում է քթի լվացման համար: Սա լավ կանխարգելիչ և բուժիչ միջոց է հարբուխի, գրիպի և այլ շնչառական հիվանդությունների ժամանակ: Բացի դրանից, ծովի աղի ընդունումը ցանկալի է զուգակցել հիմնական բուժման հետ հետևյալ հիվանդությունների ժամանակ.

սիրտ-անոթային հիվանդություններ, մասնավորապես, հիպերտոնիա և արյան շրջանառության խանգարումներ;
հոդերի հիվանդություններ (ռևմատիզմ, արթրոզ, արթրիտ);
սննդային թունավորում, ինտոքսիկացիաներ;

քրոնիկ հոգնածություն;
մաշկի և եղունգների սնկային ախտահարում (լոգանքներ ծովային աղով);
աղե-ստամոքսային համակարգի խանգարումներ:
Հակացուցումներ

Ամեն ինչ լավ է չափի մեջ: Հիշեք, որ ծովի աղը 93-95%-ով բաղկացած է նույն նատրիումի քլորիդից,ինչպես սովորական կերակրի աղը: Ուստի, ծովի աղի չափից շատ օգտագործումը կարող է բացասաբար ազդել ձեր առողջության վրա: Սովորական ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ օրական չափաբաժինը կազմում է 5 գրամ: Ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածության դեպքում այն կարելի է ավելացնել մինչև 10-12 գրամ, սակայն նախապես պետք է խորհրդակցել մասնագետի հետ:

(Visited 23 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: