Ներողություն եմ խնդրում ամբողջ հայ ազգից, պարոն Փաշինյանից՝ իմ ազգի և իմ նախնիների անունից

Ինչպես տեղեկացրել ենք, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ընդունել է Հայոց Ցեղասպանությունը։ Նրա ելույթից հետո Թուրքիան հասկացավ, որ իրեն պիտակավորել են որպես հանցագործ։

Սա լուրջ հարված էր Թուրքիային։ Հաջորդ օրը Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարեց․
«Մենք չպետք է թույլ տանք, որ մոռացվի թուրքերի և հայերի համակեցության մշակույթը, որը բազմապատկվել է հարյուրամյակների ընթացքում և օրինակ համարվել ամբողջ մարդկության համար:

Հարգում եմ Առաջին աշխարհամարտի ծանր պայմաններում զոհված Օսմանյան պետության հայերի հիշատակը, ցավակցում եմ նրանց թոռներին։ Ներողություն եմ խնդրում ամբողջ հայ ազգից, պարոն Փաշինյանից՝ իմ ազգի և իմ նախնիների անունից», — ասվում է Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին հղված Էրդողանի մեղայական ուղերձում:

Նա նշում է նաև, որ ԱՄՆ օգտագործում է 1915թ․ դեպքերը, որպեսզի իր վրա ճնշում գործադրի։ Նա առաջարկում է հայերին իրենց հարցերը իրենք լուծեն, և չթողնեն, որ ԱՄՆ կամ Ռուսաստանը խառնվեն հարցի լուծմանը։«Չեմ կարող թույլ տալ, որ իմ նախնիների արածը վերագրեն ինձ կամ իմ ազգին։ Մենք ժողովրդավար հանրապետություն ենք, և կարող ենք բարիդրացիական հարաբերություններ ունենալ մեր բոլոր հարևանների հետ։ »-ասվում է հաղորդագրության տեքստում։

(Visited 17 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: