Հագեցած և փափուկ ռուլետ՝ ընդամենը 3 բաղադրիչից․ հեշտ է փաթաթվում, չի փշրվում, շատ համեղ է

Հագեցած և փափուկ ռուլետ՝ ընդամենը 3 բաղադրիչից․ հեշտ է փաթաթվում, չի փշրվում, շատ համեղ է

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում պարզ և արագ ռուլետի բաղադրատոմս, որը կարող եք մատուցել և տոնական, և առօրյա սեղանին։ Ռուլետը պատրաստվում է ընդամենը 3 բաղադրիչից։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

ալյուր՝ 90գ
ձու՝ 3 հատ
շաքարավազ՝ 90գ
Պատրաստման եղանակ․

Հարիչի բարձր արագությամբ հարել ձուն և շաքարավազը։ Շաքարավազը պիտի լիարժեք լուծվի, իսկ զանգվածը վերածվի սպիտակ փքուն փրփուրի։ Հարել է պետք է մոտ 5 րոպե։

Մաղելով լցնել ալյուրը և գդալով խառնել՝ մինչ համասեռ զանգված կստացվի։

Տապակը ծածկել յուղաթղթով, լցնել խմորը, հավասարաչափ բաշխել։

Թխել նախապես տաքացրած ջեռոցում՝ 190 ջերմաստիճանի ներքո, 13-17 րոպե։ Բիսկվիթի պատրաստ լինելը ստուգել չոփիկով։ Հենց այն պատրաստ լինի, դնել սրբիչի վրա և փաթաթել։ Թողնել, որ սառի այդ վիճակում։

Հանել թուղթը։ Քսել ցանկացած կրեմ կամ ջեմ։

Թողնել 2-3 ժամ, շաքարի փոշի ցանել և մատուցել։

Բարի ախորժակ։

(Visited 16 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: