ՀԱՅԻ ԱՉՔԵՐԸ

ՀԱՅԻ ԱՉՔԵՐԸ
Կապույտ աչքեր է ունեցել հայը:
Ոսկե վարսեր է ունեցել հայը:
Պայծառ ժպիտ է ունեցել հայը:
Մեծ հայրենիք է ունեցել հայը:

Իսկ երբ վառել են երկիրը հայի,
Իսկ երբ ընկել են որդիքը հայի,
Հուր են արձակել աչքերը հայի,
Ծուխ են ծխացել աչքերը հայի:

Ու սևացել են աչքերը հայի,
Ու սևացել են վարսերը հայի,
Ինչպես պատերը` մեր օջախների,
Որ ավերվել են բախտի պես հայի…

Բայց վերականգնված օջախների պես
Նորից պայծառ են աչքերը հայի:

Յուրի Սահակյան

(Visited 165 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: