Արթուր Դավիթի Հակոբյան

Հոկտեմբերի 5֊ին Արթուր Դավիթի Հակոբյանը հետախուզության գնալուց առաջ իր նիվայով մեզ ջուր ու զինամթերք բերեց, հաքը նույնիսկ զրահաբաճկոն չկար, միայն բուշլաթ, ամենը բաժանել էր զինվորին։ Փոխգնդապետը շաբաթից ավել չէր քնել։ Մի 10 րոպե իր էրեխեքի հետ կանգնեց ու գնաց…որ էլ հետ չգա։ Մարդ չուղարկեց, ինքը գնաց, Ի՛ՆՔԸ։

Մեզ համար գնաց, որ իմանա թե հակառակորդն ուր է հասել։ Ցավոք ամենահզոր մարդկանց հետ բախտ վիճակվեց մի ամսից էլ քիչ շփվել, ու ԷՆ՛ մարդկանց, ում շնորհիվ հիմա ապրում ենք ու համարձակվում բողոքել ամենօրյա կենցաղային դատարկություններից։ Պարոն Փոխգնդապետը մնաց, չփախավ դրանց պես, մնաց հետներս ու գնաց էս հիվանդ աշխարհից…

30 օրվա մեջ ավելի շատ հասկացա թե ինչ է ՄԱՐԴԸ քան 23 տարվա։
Ամեն հոգեհանգստի ժամանակ պատկերացնում եմ, որ ԵՍ չկամ, ԻՆՁ համար են էսքան հավաքվել, լալիս են ու գոռում։ Ու դեռ ինձ(այսինքն ձեզ) հարց եմ տալիս, տեսնես ու՞մ է պետք վախկոտի, ձևական ուժեղի, մինչև հիմա ինքն իր ստին հավատացողի, բայց սեփական խղճի առաջ ծնկածի էժան կյանքը։

Պարոն Փոխգնդապետ ջան, մեզ վարակեցիք տղամարդ լինելու հիվանդությամբ։ Չենք մոռանա թե ով եք, ինչ եք արել հայրենիքի ու մեզ համար։ Հավերժ Փառք ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ․ Эдуард Янн ֆ․բ․էջից

(Visited 36 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: