Պենտագոնը հաստատել է Թուրքիայի հեռացումը F-35 կործանիչների արտադրության ծրագրից

ԱՄՆ-ն բացառել է Թուրքիայի մասնակցությունը F-35 կործանիչ ինքնաթիռների արտադրության ծրագրին՝ ռուսական հակաօդային С-400 համակարգերը ձեռք բերելու պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջեսիկա Մաքսվելը:

«Մեր դիրքորոշումը չի փոխվել: С-400-երն անհամատեղելի են F-35-ների հետ, և Թուրքիայի մասնակցությունը արտադրության ծրագրում դադարեցվել է: Մենք շարունակում ենք առաջ շարժվել F-35-երի գործընկերությունից Թուրքիայի ֆորմալ բացառման գործընթացով, ինչպես հայտարարվել է 2019 թվականի հուլիսին»,- ասել է նա: Այս մասին ԱՄՆ պաշտոնական ծանուցագիր է ուղարկել նաև Թուրքիայի կառավարությանը:

(Visited 4 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: