Ձեզ ենք ներկայացնում ալերգիայի բուժման այս արդյունավետ միջոցը…
Օգտագործվող հաբերի քանակությունը կախված է մադու մարմնի զանգվածից՝ 1 հաբը 10 կգ զանգվածի համար: Հաբի օգտագործման ամենաօպտիմալ մեթոդը, որը օգտագործվում է շատերի կողմից, դա չափաքանակի կեսը առավոտյան քաղցած ժամանակ, իսկ մյուս կեսը` քնելուց առաջ օգտագործելն է:
Օրվա ընթացքում օգտագործվող հաբերի հանրագումարը կազմում է 6-8 հատ (նախատեսված 60-80 կգ զանգվածի համար): Այսինքն հաբերի ընդունման մեթոդը խիստ անհատական է: Օգտագործելուց առաջ ակտիվացված ածուխը հարկավոր է ծամել և ոչ թե ամբողջությամբ կուլ տալ:
Այն կլանելուց հետո հարկավոր է խմել կես կամ 1 բաժակ ջուր: Ածուխը այդ ընթացքում բավականին լավ «պատում» է նաև բերանի խոռոչը: Դրական ազդեցություն է թողնում քիմքային նշագեղձերի ու քթըմպանի վրա: Այսինքն դա թույլ է տալիս ազատվել և ալերգիայից և բերանում բորբոքային պրոցեսներից:
Ակտիվացված ածուխի ընդունումից հետո հարկավոր է ողողել բերանը, հակառակ դեպքում այն կարող է մգացնել ատամնները: Բուժման մեկ կուրսը տևում է 1 ամիս: Տարեկան հարկավոր է իրականացնել նվազագույնը 2 իսկ առավելագույնը 4 բուժման կուրս:
Խորհուրդ չի տրվում բուժման կուրսը ընդատել, քանի որ կարող եք ձեռք բերել ալերգիայի կայուն ռեցիդիվ և ստիպված լինեք ամեն ինչ նորից սկսել: Հաշվի առեք, որ ածուխը օրգանիզմից դուրս է բերում նաև օգտակար նյութերը և քանի որ բուժման կուրսը երկարատև է, այդ ընթացքում հարկավոր է օրգանիզմը սնուցել վիտամիններով:
Ծաղիկներից ու փոշուց ալերգիայի դեպքում, խորհուրդ է տրվում բուժման կուրսը սկսել ապրիլի 1-ից մինչև մայիսի 15-ը և հունիս–օգոստոս ամիսներին: Այդ կերպ հնարավոր կլինի ազատվել անգամ ցրտի նկատմաբ ալերգիայից, որը շատ դժվար է բուժվում: