Գրիգոր Զոհրապի հոբելյանին կներկայացվեն հեղինակին վերաբերող արխիվային բազմաթիվ նյութեր.

Գրող, հրապարակախոս Գրիգոր Զոհրապի 160-ամյակին կկազմակերպվի դասականին նվիրված ժամանակավոր ցուցադրություն:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ ցուցադրության բացման արարողությունը տեղի կունեն ապրիլի 22-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում:

Թանգարանի ֆոնդից կցուցադրվեն լուսանկարներ, նամակներ, Հայկական հարցի և բարեփոխումների վերաբերյալ հոդվածներ, «Այրին», «Ծանոթ դեմքեր և պատմվածքներ» նովելների և այլ ստեղծագործությունների ինքնագրեր և արխիվային նյութեր:

Ականավոր գրող, փաստաբան և քաղաքագետ Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թվականի հունիսի 26-ին Կոստանդնուպոլսում: Զոհրապն ընտրվում է թուրքական մեջլիսի պատգամավոր: Պառլամենտում նա իր ելույթներում պաշտպանում էր ազգային փոքրամասնությունների շահերը:

Ակտիվ մասնակցություն էր ունենում խորհրդարանական գրեթե բոլոր քննարկումներին, ջանքեր էր գործադրում խորհրդարանի կողմից արդարացի օրենքներ ընդունելու համար։ Ինքն իր մասին ասում էր. «Ես Սահմանադրության փաստաբանն եմ»։
Զոհրապը դաժանորեն սպանվել է 1915 թվականի հուլիսին՝ աքսորի ճանապարհին:

(Visited 41 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: