Վարսահարդարն ասաց Աստված գոյություն չունի․հաճախորդի պատասխանը․․․

Մի անգամ մի մարդ գնաց վարսավիրանոց, որպեսզի, ինչպես միշտ, սափրեին և կտրեին մազերը:Նա սկսեց զրուցել իր վարսահարդարի հետ:Շատ բաների մասին խոսեցին, և երկխոսությունը սահուն կերպով անցավ Աստծո մասին զրույցի:Վարսավիրն ասաց.
– Ինչ էլ որ դուք ինձ ասեք, ես չեմ հավատում, որ Աստված գոյություն ունի:
– Ինչո՞ւ,- հարցրեց հաճախորդը:

– Բայց դա հենց այնպես էլ պարզ է: Բավական է միայն դուրս գալ փողոց և հասկանալ, որ Աստված չկա: Եթե Նա գոյություն ունի, որտեղի՞ց այսքան հիվանդ և աղքատ մարդիկ: Որտեղի՞ց այսքան անտուն երեխաներ:Եթե Նա իրոք գոյություն ունենար, չէր լինի ո՛չ ցավ, ո՛չ տառապանք: Դժվար է պատկերացնել սիրող Աստծուն, ով թողնում է, որ այսպիսի բաներ լինեն:Հաճախորդը մի պահ մտածեց, բայց որպեսզի չվիճեր, լռեց:

Եվ երբ վարսահարդարն ավարտեց իր աշխատանքը, հաճախորդը փողոց դուրս եկավ: Վարսավիրանոցից դուրս գալով՝ նա փողոցում մի չսափրված և անփույթ մազերով մի մարդ տեսավ: Նա այնպիսի անփույթ տեսք ուներ, կարծես մի քանի տարի չէր կտրել մազերը:
Այդ ժամանակ հաճախորդը վերադարձավ վարսավիրանոց, և ասաց վարսահարդարին.

– Իսկ գիտե՞ք, թե ես ինչ կասեմ ձեզ: Վարսահարդարներ գոյություն չունեն:
– Ինչպե՞ս թե, – զարմացավ վարսահարդարը: – Չէ՞ որ ես վարսահարդար եմ:
– Ո՛չ,- ասաց հաճախորդը: – Նրանք ընդհանրապես գոյություն չունեն աշխարհում, հակառակ դեպքում չէին լինի անփույթ մազերով և չսափրված մարդիկ, ինչպիսին այն մարդն է փողոցում:

– Բայց բանը վարսահարդարի մեջ չէ: Ուղղակի նա ինքը չի գնացել մազերը կտրելու և սափրվելու:
– Բանը հենց դրանում է, – հաստատեց հաճախորդը: – Ես էլ եմ դա ասում:Աստված գոյություն ունի: Ուղղակի մարդիկ չեն փորձում փնտրել նրան և գնալ նրա մոտ: Ահա թե ինչու աշխարհում կա այդքան ցավ և տառապանք:

(Visited 1 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: