Գևորգ և Խաչիկ Իսունցները վիրավորվել ու երկուսն էլ մի ոտքից զրկվել են ընդամենը մի քանի օրվա տարբերությամբ:
Հայրը՝ Գևորգը, որպես պահեստազորային էր մեկնել պատերազմ:Չնայած բժիշկ է՝ սպիտակ խալաթը հանել ու զե՛նքն է ձեռքը վերցրել՝ ինչպես 90-ականներին:
Խաչիկը բանակային իր կյանքի մասին անցյալով չի խոսում:
Չի զորացրվել, չի էլ ուզում դրա մասին մտածել: Երազում է նորից համազգեստ կրել, զենքը ձեռքն առնել ու հայրենիքին ծառայել… պրոթեզն ի՞նչ է, որ իրեն խանգարի:
(Visited 8 times, 1 visits today)