Ինչո՞ւ է առաջանում ստոմատիտը․ Ինչի մասին այն կարող է վկայել

Ինչո՞ւ է առաջանում ստոմատիտը․ Ինչի մասին այն կարող է վկայել

Ի՞նչ է իրենից ներկայացնում ստոմատիտը

Ստոմատիտը (stoma-հուն. բերան) –բերանի խոռոչի լորձաթաղանթի ամենաշատ տարածված հիվանդություն-ներից է: Պետք չէ շփոթել ստոմատիտը գլոսսիտի (լեզվի վնասում), խեյլիտի(շրթունքի վնասում) հետ: Թեկուզ այս հիվանդությունը վարակիչ չէ, բայց պրակտիկորեն գրեթե բոլոր մարդիկ առնչվել են ստոմատիտի այս կամ այն ձևի հետ:

Ստոմատիտի պատճառները

Ստոմատիտի զարգացման մեխանիզմը, ցավոք սրտի լիովին բացահայտված չէ, այդ իսկ պատճառով ցանկա-ցած բան կարող է լինել զարգացման պատճառ:Օրինակ՝ ստամոքս-աղիքային, սիրտ անոթային համակարգի հիվանդությունները, իմունիտետի անկումը, ավիտամինոզը, նյութափոխանակության խանգարումները, նյար-դային համակարգի խանգարումները, չարորակ նորագոյացությունները, հորմոնալ փոփոխությունները, անե-միան և այլն:

Բացի այս ամենից, մեծ ազդեցություն ունեն նաև տեղային գործոնները՝ բերանի խոռոչի հիգիենան, կարիեսը, անորակ կամ վատ պատրաստված պրոթեզները , ծխելը, ալկոհոլի օգտագործումը և այլն: Կարևոր է նաև ա-տամի մածուկի դերը՝ հետազոտությունները ցույց են տվել, որ նրանք, որոնք պարունակում են նատրիումի լա-ուրիլսուլֆատ կարող են նպաստել ստոմատիտի զարգացմանը:

Ստոմատիտի նախանշանները՝

Բերանի խոռոչի թեթև կարմրությունը հանդիսանում է ստոմատիտի առաջին նախանշանը:Ժամանակի ընթաց-քում ավելի ուռում ու այտուցվում են: Եթե չսկսել այս շրջանում բուժումը, կարմրությունը կփոխարինվի խոցո-տումներով՝ ոչ մեծ չափերի, օվալ կամ կլոր ձևով, մոխրագույն կամ սպիտակ գույնով, կարմիր երիզով և պատ-ված թաղանթով: Եվ շուրջը գտնվող հյուսվածքը բացարձակապես առողջ է: Լեզուն նույնպես շատ ցավոտ է, և դժվարացնում է սննդի ընդունումը:

Խոցերը հիմնականում առաջանում են եզակի՝ սա թեթև ձևն է: Կա նաև բարդացած ձև, երբ մի քանի խոցեր՝ տարբեր ձևի և չափերի միավորվում են: Խոցերի առաջացումը զուգորդվում է ջերմության բարձրացմամբ, ավ-շային հանգույցների բորբոքմամբ, ինքնազգացողության վատացմամբ, գլխացավով, ախորժակի կորուստով, փորկապությամբ և այլ ախտանիշներով:

Ստոմատիտի ձևերը

Կատառալ ստոմատիտը ամենաշատ հանդիպող տարատեսակն է: Բերանի խոռոչը դառնում է այտուցված, հի-պերեմիկ, կարող է պատված լինել դեղին կամ սպիտակ փառով: Նկատվում է շատացած թքարտադրություն: Այս ամենը կարող է զուգակցվել լնդերից արյունահոսությամբ և բերանի տհաճ հոտով:

Խոցային ստոմատիտ-կարող է զարգանալ և ինքնուրույն, և լինել կատառալի բարդություն: Ավելի շատ զարգա-նում է այն մարդկանց մոտ, ովքեր տառապում են ստամոքսի խոցային հիվանդությամբ և խրոնիկ էնտերիտով, սիրտ անոթային համակարգի և արյան հիվանդություններով, ինֆեկցիոն հիվանդություններով և այլն:

Աֆթոզ ստոմատիտ-Պատճառ կարող են հանդիսանալ ՍԱՀ-ի հիվանդությունները, ալերգիկ ռեակցիաները, վի-րուսները, ռևմատիզմը, ժառանգականությունը: Բերանի խոռոչում հայտնվում են 3-5 մմ խոցեր մոխրասպիտա-կավուն գունավորմամբ, միայնակ կամ բազմակի, վատ ինքնազգացողություն, ջերմության բարձրացում և ցա-վեր խոցոտված հատվածներում: Կարող է լինել սուր և անցնել խրոնիկական ռեցիդիվող ստոմատիտի:

Կանդիդոզային ստոմատիտ-սնկային հիվանդություն է հանդիսանում, որն ավելի շատ հանդիպում է երեխանե-րի և ծերերի մոտ: Առաջանում է սնկի միջոցով (հաճախ candida խմբին պատկանող) և զարգանում է իմունիտե-տի անկման հետևանքով: Այս տեսակը հանդիսանում է վարակիչ և կարող է փոխանցվել՝ ինչպես կենցաղային այնպես էլ սեռական ճանապարհով:

Հերպետիկ կամ հերպեսային ստոմատիտ-ինչպես մեծերի, այնպես էլ փոքրերի մոտ է հանդիպում: Հարուցվում է հասարակ հերպես վիրուսով և կարող է լինել, ինչպես սուր, այնպես էլ խրոնիկ: Թեթև ձևը սկսվում է փոքրիկ բշտիկներով, որոնք աֆտաներ են հիշեցնում, իսկ բարդացած ձևը բնորոշվում է բազմակի բշտիկներով բերանի ամբողջ խոռոչում: Առանձնահատկությունը այն է , որ ինչպես մյուս հերպեսային հիվանդությունների դեպքում, սրա դեպքում նույնպես վիրուսը մշտապես մնում է օրգանիզմում

(Visited 49 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: