Տարրական դասարանների ուսուցչուհին մի անգամ հանձնարարում է աշակերտներին շարադրություն գրել «Ինչ կցանկանայի Աստծուց» թեմայով: Երեկոյան, երբ նա ստուգում էր շարադրություններից մեկը, անչափ զայրանում է: Քիչ անց ներս է մտնում ամուսինն ու տեսնում, որ կինը լալիս է։
— Ի՞նչ է պատահել,- հարցնում է նա:
— Կարդա՛, – պատասխանում է ուսուցչուհին ու մեկնում տետրը: Ամուսինը կարդում է. «Աստվա՛ծ իմ, այսօր Քեզնից հատուկ մի բան եմ խնդրում՝ վերածի՛ր ինձ հեռուստացույցի: Ես ցանկանում եմ գրավել նրա տեղը: Ուզում եմ ապրել այնպես, ինչպես հեռուստացույցը մեր տանը: Թող ես հատուկ տեղ ունենամ և ողջ ընտանիքիս
հավաքեմ շուրջս: Որպեսզի նրանք ինձ լսեն առանց ընդհատելու և հարցեր չտան, երբ խոսում եմ: Ցանկանում եմ ուշադրության կենտրոնում լինել: Ցանկանում եմ հորս ընկերակցել, նույնիսկ երբ նա հոգնած տուն է վերադառնում: Որպեսզի մայրս, ինձ անտեսելու փոխարեն, գա ինձ մոտ: Ուզում եմ, որ գոնե երբեմն ծնողներս
ամեն բան մի կողմ թողնեն և մի փոքր ժամանակ ինձ հետ անցկացնեն: Աստվա՛ծ իմ, ես շատ բան չեմ խնդրում… Պարզապես ցանկանում եմ ապրել այնպես, ինչպես ցանկացած հեռուստացույց»:
— Սոսկալի է: Խե՜ղճ տղա, – բացականչում է ուսուցչուհու ամուսինը, – այս ի՞նչ տեսակ ծնողներ ունի…
Ուսուցչուհին` արցունքն աչքերին, պատասխանում է. — Սա մեր որդու շարադրությունն է…
Հ. Գ. Սիրելի ծնողներ, ձեր երեխաների նկատմամբ անտարբեր մի եղեք, ուշադրություն դարձրեք նրանց: Եթե ուզում եք վաղը շնորհալի, դաստիարակված, քաղաքավարի և ծնող հարգող երեխաներ տեսնել, այսօրվանից պիտի ցանեք այն, ինչ ուզում եք քաղել վաղը: Ժողովուրդն ասում է. «Ի՞նչ ցանեք, այն էլ կհնձեք»: Ցանեք սեր և սեր կքաղեք